Երբ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը լինի նոր կառավարության օրակարգում, այդ մասին հանրությունը կտեղեկացվի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարավելու եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու հնարավորությունը, Միրզոյանը պատասխանել է. «Ես չեմ շտապի հայտարարել Երեւանի քաղաքապետի թեկնածուին։ Փոխարենը ես կասեմ, որ ազատ մրցակցությունը ողջունելի է, եւ ներքին ժողովրդավարությունը միշտ եղել է ՔՊ առաջնային սկզբունքներից եւ հենասյուներից մեկը»։