«Ես Էջմիածնից լիքը մարդ կհանեմ, բայց Էջմիածնից երբեք դուրս չեմ գա».Հրաչիկ Աբգարյան
Էջմիածնում շրջանառվող լուրերի համաձայն, գեներալ Մանվել Գրիգորյանի ու էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի միջեւ շաբաթներ առաջ տեղի ունեցած միջադեպը, կարծես թե նոր հարցականների տեղիք է տվել որոշ շրջանակների մոտ, որոնց համար մինչ օրս հանելուկ է, թե ինչ ունեին իրար հետ կիսելու գեներալ Մանվել Գրիգորյանն ու սպորտսմեն Հրաչիկ Աբգարյանը:
Ինչեւէ, Fnews.am-ի թղթակիցը Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք այդ միջադեպը կարող է նոր լարվածության պատճառ դառնալ թե ոչ: Հարցին ի պատասխան, նախկին քաղաքապետը նշեց, որ.
«Էդ դեպքից հետո, այլևս այդ մասին խոսել էլ չեմ ուզում: Ամեն ինչ կարգին է, իր հունով մեր կյանքը ընթանում է»:
Ճշտող հարցին, թե ինչքանո՞վ են իրականությանը մոտ այն խոսակցությունները, որ Աբգարյանը այս օրերին փորձում է հանդիպումներ ունենալ հնաբնական ՀՀԿ-ականների հետ՝ փորձելով քայլեր ձեռնարկել Էջմիածնում վերջնական անդորր հաստատելու համար, Աբգարյանը փոխանցեց, թե. «Նման բան չկա, ես հանրապետական եմ եղել, բայց դուրս եմ եկել էդ կուսակցությունից ու նրանց հետ կապ չունեմ, հանրապետականների հետ գործ չունեմ: Ինչ ասես կխոսեն իմ մասին. հետաքրքիր է, որ այդ լուրերը իրականության հետ կապ չունեն»:
Անդրադառնալով շրջանառվող մեկ այլ տեղեկատվության էլ, համաձայն, որի Աբգարյանը որոշ ժամանակով պատրաստվում է լքել Էջմիածինը եւ մեկնել արտերկիր, վերջինս արձագանքեց, թե.
«Ես երկու զգացողություն ունեմ, որ ինձ մոտ բացակայում է` վախ և նախանձ, ես այս ամենը չեմ հասկանում: Ես Էջմիածնից լիքը մարդկանց կհանեմ, բայց Էջմիածնից երբեք դուրս չեմ գա: Հայասատնն էլ չեմ լքի. ես իմ երկիրը, հայաստանցիներին սիրում եմ»: