«Էս եկել ես ինձ հանե՞ս. հեղաշրջում ե՞ս անում, ես հարիֆ համայնքապետ եմ»
Տեւական ժամանակ է, ինչ նախկին ՀՀԿ-ական, Ամբերդ համայնքի երկարամյա գյուղապետ Սամվել Բաբայանը ամենատարբեր ու անհեթեթ պատճառաբանություններով խուսափում է պատասխանել Fnews.am էլ. օրաթերթին հետաքրքրող հարցերին:
Մոտ մեկ ամիս է, ինչ համայնքապետ Բաբայանից փորձում ենք (փաստարկված) պարզաբանումներ ստանալ, թե իրականում համայնքային բյուջեով կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել համայնքում, երկրորդ՝ ի՞նչ սկզբունքով են համայնքից դուրս գրվել սոցիալական օգնությունները, եւ ինչու՞ է ստացվել այնպես, որ մի դեպքում գյուղապետն ինքն անձամբ իրեն է համարել սոցիալապես անապահով, ու ինքն իրեն օգնություն տրամադրել, մեկ այլ դեպքում էլ՝ նպաստ ստացողը համայնքապետարանի օպերատոր, Սամվել Սարգսյանի բարեկամն է, եւ դեռ հարց է, թե սոց. օգնություն ստացած անձանց շրջանակները պարզելուց հետո, ով ում խնամի ու բարեկամ դուրս կգա...
Երրորդ հարցը , որ տրվել էր համայնքապետ Բաբայանին այն էր, թե ինչպե՞ս էր ստացվել, որ համայնքապետարանի հաստիքները, այսպես ասած՝ մեջ-մեջ են արվել. հատկապես գյուղապետի բարեկամների միջեւ:
( Հիշեցնենք, Մ. Բաբայանը կինը 2014-2018 թվականը որպես առաջին կարգի մասնագետ աշխատել է համայնքապետարանում, ) իսկ ահա Մանվել Բաբայանի քրոջ որդին, մինչ օրս շարունակում է աշխատել գյուղապետարանում:
Ի դեպ, գյուղապետի եղբոր փեսան էլ Ամբերդ համայնքի դպրոցի տնօրենն է:
Ինչեւէ, Ամբերդ համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը, եւ Ամբերդ համայնքի ներկայացուցիչները, որպես վերջանաժամակետ խոստացել էին մինչեւ մարտի 7-ը՝մեզ տրամադրելու կոնկրետ փաստեր: Այնինչ մինչ այս պահը ձայն բարբառո հանապատի:
Եւ երբ քիչ առաջ, փորձեցինք համայնքապետարանից տեղեկանալ, թե ի՞նչ եղան խոստացված պատասխանները, փոխարենը մի քանի րոպե անց մեզ զանգահարեց համայնքապետ Բաբայանը ու սկսեց…
-Էս էլի եկաք-կպաք ի՞նձ: Ի՞նչ եք ուզըմ ինձանից: Լսա՝ես իմ համար աշխատում եմ , դու ընձնից ի՞նչ ես ուզում:
-Դե մենք էլ դա ենք ասում, որ մենակ Ձեզ համար չաշխատեք. աշխատողներ ընտրելիս՝ մրցույթներում միայն Ձեր հարազատները հաղթող դուրս չգան: Սոց օգնությունները համայնքապետարանի օպերատորի ազգականի բացի, տրամադրվեն այլ բնակիչների նույնպես: Օրինակ, այսքան ժամանակ Ձեր համայնքում, սոց. օգնություն տրամադրվել է այն ընտանիքներին, ովքեր հարկեր չվճարելու պատճառով կորցրել են իրենց հողատարածքները:
-Հա բա ի՞նչ անեինք,որ չկոցնեին: Հարկը չեն մուծել, ԴԱՀԿ ենք դիմել, ի՞նչ կա:
-Դե եթե մարդիկ չեն կարողացել հողի հարկ վճարել՝ըստ էության զրկվելով ապրուստի հիմնական միջոցից, կարելի է իմանալ. այդ ընտանիքիների մեջ կա՞ն մարդիկ, որ օրինակ սոց. օգնություններ ստացած լինեն: Կարող ե՞ք փաստեր ներկայացնել:
-Հա կխոսամ, ամեն ձեւ էլ կխոսամ, ինչ եք ասում վաբշե… Ձեր ուզածն ի՞նչ ա. ես հիմի պարապ եմ, պտի նստեմ՝ բան-ման գտնեմ, որ Ձեզ տրամադրեմ, բան ու գործ չունեմ:
-Ի դեպ, որքանով որ տեղյակ ենք, Ձեր եղբայր՝ Արծրուն Բաբայանը, ով արթուն հսկում է համայնքապետարանի շենքը, նա էլ կարծեմ, հեկտարներով հողատարածքներ ունի Ամբերդում. հասցրել էլ է՞, նա էլ ամբողջությամբ կատարել իր պարտականությունները՝օրենքի առաջ:
-Հա, բա ինչ ա արել, ամեն ինչ էլ մուծել ա կգաս՝էդ էլ կհանենք կնայես:
-Անպայման, իսկ սոց. օգնությունները՞:
-Լսա՝ դու հըմի ի՞նչ ես ուզում ինձանից, եկել դիվադադար ես անում: Մարդիկ հողի հարկ, գույքահարկ չեն վճարում մեջները ցեց ա ընգել, որ հեսա գյուղապետը գնում ա, գյուղապետը փոխվում ա: Էս եկել ես ընձի գործից հանես՞, հեղաշրջում ե՞ս ուզում անես:
-Ես իմ աշխատանքն եմ կատարում, պարոն Բաբայան, ինչի՞ եք խուճապի մատնվել:
-Լսա ՝ ես դիմելու եմ մարզպետարան, կառավարություն, ես դիմելու եմ վերադաս մարմիններ՝ ասեմ, որ ինձ խանգարում ես:
-Ես վերադասներ չունեմ: Իմ վերադասը՝ իմ ընթերցողն է: Իսկ մարզպետարանն ու հայրենի կառավարությունը, Ձեր վերադասներն են, եւ զարմանալի է, որ մինչ այս պահը չեն հետաքրքրվել Ձեր գործունեության էջերով…
-Հա, հա ես կբողոքեմ՝ դու կտենաս, կգրեմ կիմանաս:
-Դե մի ուշացրեք. սկսեք գրել, չեք պատկերացնի թե որքան խելոք քայլ կանեք. Այո դիմեք Ձեր վերադասներին, որ զբաղվեն նախ եւ առաջ Ձեզանով:
-Ես հարիֆ տղա եմ, թե դու ընձնից ինչ ես ուզում ես չգիտեմ: Բա մենակ դու կարա՞ս նստես կոմպի առաջ՝ շարես ու շարես, ես էլ կարամ գրեմ, չէ՞…
-Հա դե գրեք. ո՞ւմ եք սպասում, հատկապես որ գրելու հետ էլ ոնց որ լավ սեր ունեք:
-Հլը սրան նայա:
-Ես սրան չեմ. Կարգի հրավիրեք Ձեզ:
-Աղջիկ ջան, ի՞նչ ես ուզում ընձանից, հերիք չի վրես հոդվածներ գրես:
-Ձեզանից ոչ մեկ ոչինչ չի ուզում. մենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ ենք ակնկալում Ձեզանից, եւ վերջ:
-Հա դե ես էլ ասում եմ.մարզպետարանի կայքից սաղ հանեք՝ նայեք:
-Ինձ հետաքրքրող հարցեր կան, որոնք որ մարզպետարանի կայքից հնարավոր չէ գտնել:
-Ախ դու հիմի էսքան բզբզում ես, ո՞ր ինչ անես: Հեսա իմ մոտ էլ մտնում են ստուգումների. Էլ ի՞նչ ես ուզում, քիչ ա՞ էդքանը:Էդքա՜՜՜ն բզզացիր՝գալիս են, էլ ի՞նչ ես ուզում, հերիք չի՞ էդքանը:
-Պարոն Բաբայան, ինձ հետաքրում է. ե՞րբ եք տրամադրելու ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը:
-Բայց խի տրամադրեմ.տրամադրեմ, որ վրես հոդված գրե՞ս, լավ բաներ գրի մեր մասին, որ լիքը գործեր եմ արել: Համայնքը կառուցել եմ, ի՞նչ ես գյուղապետարանի քանդած պատերը նկարում, գցում ինձ խայտառակում:
Ինչ տեսել ենք՝ դա ենք նկարել: Քանդված է՝քանդված ենք նկարում, հո՞ թանգարանի նկարներ չէինք տեղադրելու:
-Բա մի հատ էլ լավ բան տես, ես աղջիկ ջան աշխատող մարդ եմ. ստեղի հարիֆն եմ:
-Բա գողականն ո՞վ ա: Ձեր եղբայր՝Արծրունը, որ փորձում է մեզ հետ հարցեր պարզաբանել:
-Տո չէ հա, իմ ախպերը ի՞նչ գողական , էլ մեր էդ վախտերը, չգիտեմ օլիգարխ ա, ինչ ա, անցել ա: Իմ ախպերն Աստծո մարդ ա. սաղ օրն էլ ինձ ասում ա. մաքրվի, մաքրվի,
-Բա ինչի՞ց ա ասում որ մաքրվեք…
-Այ հա՜յ, էս ինչ են էս լրագրողները. խոսքից՝բռնվող:
-Դե դուք բյուջեից եք բռնվում, մենք էլ խոսքից…
-Ես հլը սենց բան չէի տեսել, էս 19 տարվա մեջ, որ տեսա:Դուք հըմի ի՞նչ եք ուզում. իմ աթոռը՞, ի՞նչ ա Ձեր ուզածը, ասեք՝ հասկանամ:
-Մեզ համայնքապետի աթոռը ընդհանրապես չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում են կոնկրետ հարցերի պատասխաններ:
-Չէ Գայանե, արի քարը փեշիցդ թափի, թույնը մեջիցդ հանի , նորմալ մարդավարի զրուցնեք:
-Ես շատ նորմալ եւ համբերատար զրուցում եմ Ձեզ հետ:
-Բայց լավ զրույցներ չես անում. գրող եք, էս եք, էն եք…Ինչ ասես՝կպցրիր ինձ:
-Հիմա դուք պատրաստ եք ամեն ինչ պատմել Ձեր մասին, բացի մեր հարցերին պատասպանելուց, ճիշտ հասկացա՞: Դուք էիք նոր բարձրաձայնում, որ գրող եք…
-Չէ, չէ այ մարդ , ինձ սխալ մի հասկացի. արի համայնքապետարան, փաստեր կներկայացնեմ, կտեսնես որ ես մաքուր, հարիֆ տղա եմ, պապայի արեւ: Արի կտեսնես: Ընկել ես՝ուզում ես գործից ինձ հանես…Շատ բզբզողն ես, շա՜՜՜տ, որ մեկին կպար չէ՝էլ վերջ…Մի քիչ բարիացի, մի քիչ լավ բաներ մտածի, արի փաստերը կտրամադրենք: Արի մի հատ դեմ դիմաց նստենք-խոսանք մարդավարի, թե չէ՝ էլ չգիտեմ, Ձեր հետ ոնց խոսամ այ աղջիկ ջան:
Սպասում եմ՝եկեք.եկեք տեսնեմ ինչ փաստեր եք ուզում: Վայ Աստված ջան, էս ի՞նչ փորձանքի մեջ ընկանք. Սաղ համայնքը քո մասին ա խոսում Գայանե , սաղիս դիվադադար ես արել, արի:
-Դե մեզ սպասեք առավոտյան՝համայնքապետարանում:
Հ. Գ
Հուսով ենք համայնքապետ Բաբայանը իր խոսքի տերը կլինի, եւ մեր հաջորդ այցելության ժամանակ, մեզ կներկայացնի մեզ հետաքրքրող հարցերի ամբողջական պատասխանը:
Մինչ հանդիպում:
Ի դեպ, Արմավիրի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Ա. Ղուկասյանը նույնպես խոստացավ, որ կանեն հնարավորը՝ հնարավորինս կարճ ժամկետներում մեզ ներկայացնելու կոնկրետ փաստեր՝ մեր կողմից բարձրացված հարցերի հետ կապված:
