Ես երկինք եմ, հմայքներով արեւ.Լուսինե Ղազարյանի գոհարներից...VIDEO
Ես չեմ կաթի քո երջանկությանը,
Ու քո տաք բույնը միայն կօրհնեմ,
Կհեռանամ կամաց, որպես անձրև մաքուր,
Ու հողի մեջ որպես հունդ կձուլվեմ...
Ու գարնան երազով իմ ձմեռը կապրեմ,
Ուրիշ սրտում մի օր կդառնամ լուռ երդում,
Իմ կարոտը կամաց ու լուռ ես կսպանեմ,
Իսկ օրհնանքս կտամ քեզ՝ լուռ ու անարցունք...
Իմ օրհնանքը այսօր պայծառ գույներ ունի,
Ու երկինքս այնքան լուրթ ու պարզ է,
Իմ ապագան նորից լույսերով է հղի ,
Իմ ճամփան էլ դարձյալ սիրուց գինովցած է…
08.12.2016 Լուսին Ղազարյան