Ես և Հրազդան մարզադաշտի ողջ կոլեկտիվը անչափելի վշտի մեջ ենք. Աշոտ Աղաբաբյան
Ամեն առավոտ, ուղիղ 40 տարի « Հրազդան » մարզադաշտն արթնացել ու իր օրն սկսել է անզուգական մարզիկի, հրաշալի ֆուտբոլիստի պարտադիր ներկայությամբ ու ղեկավարությամբ: Թերևս մարզադաշտի գույներն այսօր նրա կորստով խամրեին, եթե խորապես համոզված չլինեինք, որ մեր սիրել ի Քեհեյանի հոգին բացակա չի գրանցի արդեն որպես պատվավոր ցմահ տնօրեն: Ես և Հրազդան մարզադաշտի ողջ կոլեկտիվը անչափելի վշտի մեջ ենք: Մենք տխուր ենք ավագ ընկերոջ, մեր ազգի ու մեր պարծանքի կորստով: Մենք սգակիր ենք, բայցմխիթարված՝ նրա ընկերակցությունը վայելածի, նրա մարդկային որակն ու տեսակը ճանաչածի գիտակցումով: Իսկական հայ էր մեր Քեհեյանը, որի ընտանիքն էլ զերծ չէր մնացել թուրքական մահիկի մահացու հարվածներից: Բայց նա շատ գեղեցիկ էր վերընձյուղվել իր փայլուն սերունդով:
Մենք մխիթարված ենք լինելու նրա հավերժ ներկայությամբ, նրա խոսքի և ապրած ազնիվ կյանքի համուհոտով:
Խաղաղություն ու անխռով հանգիստ քեզ Մայր հողում, սիրելի Լևոնիչ:
