«Ես գժի կամ հոգականի նման եմ.զդառովի, կոփված սպորտսմեն տղա եմ»-ասում է պատգամավոր Կարապետյանը
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, Նուբարաշենի հոգեբուժարանում է ևոր ստացիոնար բուժման կուրսեր է ստանում: Պարզելու համար, թե ինչքանո՞վ են ճիշտ տարածված տեղեկությունները, եւ թե իրականում ո՞ւնի նման խնդիրներ թե ոչ, ազգիս պատգամավորը Fnews.am-ը կապ հաստատաեց պատգամավոր Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, այսօր համացանցում ակտիվ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ այս պահին դուք Նուբարաշենի հոգեբուժարանում եք գտնվում, եւ որ բուժման կուրսեր եք անցնում: Ի՞նչ կասեք դրա վերաբաերյալ, իրականում կա՞ նման բան:
-Հիմա դու խոսում ես ինձ հետ, ես գժի համ հոգեկանի նման ե՞մ:
-Դե չեմ կարող ասել ունեք նման խնդիրներ, թե ոչ, բայց խոսակցության մեջ կարծես թե փոքր-ինչ ագրեսիվ եք, հուզված...
-Ես ոչ մի խնդիր չունեմ, ոչ էլ բուժման կարիք, ես ԶԴԱՌՈՎԻ, կոփված տղա եմ, ստորտսմեն տղա :
-Այդ դեպքում ինչու՞ մամուլում նման լուրեր տարածվեցին:
-Դու լրագրող ես ու գիտես, որ մեր լրագրողների խելքը գնալովի-գալովի ա, մեկ էլ տեսար մի նենց բան եկավ խելքներին, որ էլ ասելու չի:
Ա. Առաքելյան