Ես գիտեմ, որ դու էլ ես ինձ տենում հաջորդ խորհրդարանում. Ալեքսանյան-«պայծառատեսը»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ի պատասխան իշխանությունների նկատմամբ անվստահության վերաբերյալ մեր հարցի՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ժողովուրդը լավ վստահություն ունի, դուք մի խառնեք մեր գործերը ժողովրդի հետ: Դուք որ չխառնեք, լավ կլինի»:
Հաջորդ հարցին՝ տեսնո՞ւմ եք արդյոք Ձեզ հաջորդ խորհրդարանում, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե ժողովուրդը կորոշի, կընտրի՝ կլինեմ, եթե չի որոշի՝ չեմ լինի: Ես գիտեմ, որ դու ես տենում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
