Ես հավատում եմ Աստծուն և գիտեմ, որ գիտեմ, որ հրաշքներ կգործի․ Արմինե Պողոսյան
Fnews.am-ի զրուցակիցը սիրված ու ճանաչված դերասանուհի Արմինե Պողոսյանն է։ Դերասանուհին մեր թղթակցի հետ զրույցում պատմել է անցնող տարվա, ինչպես նաև 2018-ից սպասվող ակնկալիքների մասին։
-Արմինե՛, մոտենում է Ամանորը։ Պատմե՛ք խնդրում եմ, որտե՞ղ եք դիմավորելու Նոր տարին։
-Նախ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ ցանկանալով հաջող տարի, և թո՛ղ գալիք 2018-ը՝ խաղաղության, բարեկեցության և առատության տարի լինի մեր ազգի համար։ Այս տարի Ամանորն ու Սուրբ ծնունդը անցկացնելու եմ ԱՄՆ-ում՝ ամուսնուս ընտանիքի հետ։
-Ինչպիսի՞ն է Արմինե Պողոսյանը խոհանոցում։ Ամանորի ավանդական ուտեստները Դո՞ւք եք պատրաստելու։
-Այստեղ դրսում ենք տոնը նշելու, այնպես որ, այս տարի ուտեստներ չեմ պատրաստելու, բայց շատ եմ սիրում նախատոնական խառնաշփոթը։ Միշտ պատրաստել եմ ավանդական դարձած բլինչիկը, տոլման, տարատեսակ աղցաններ, այնպես որ, խոհանոց սիրում եմ և հաճույքով եմ պատրաստում։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ 2018 թվականի հետ կապված։
-Շատ կուզենայի, որ 2018 թվականն իմ ազգի համար խաղաղ տարի լինի։ Քանի որ այս տարին ինձ համար ստեղծագործական դադար եղավ, կուզենամ, որ 2018 թվականը լինի ստեղծագործական տարի։
-Ասում են՝ հաճախ մեծահասակներն էլ են հավատում Ձմեռ պապին, իսկ Դո՞ւք։
-Իհարկե, երբ փոքր էինք, հավատում էինք Ձմեռ պապի հրաշքներին։ Հիմա ես հավատում եմ Աստծուն և գիտեմ, որ , որ հրաշքներ կգործի և՛ իմ, և՛ իմ ազգի համար։
Հ. Աբրահամյան