Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն.Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն: Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ»…
Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Գրողի ծննդյան 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:
Մշակույթի նախարարությունից այժմ տեղեկացնում են, որ նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերով: Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն