Ես հորդորում եմ իմ կոլեգաներին պարզապես վերջ տալ այս ամենին
Ես հորդորում եմ իմ կոլեգաներին պարզապես վերջ տալ այս ամենին: Սա արդեն նմանվում է արշավի ամբողջ փաստաբանության դեմ: Անձերի մասին չեմ գրում, բայց ի շնորհիվ բազմաթիվ փաստաբանների ամենօրյա ազնիվ ու բառիս բուն իմաստով ազգանվեր աշխատանքի, այսօր մեր ինստիտուտը ձեռք է բերել հեղինակություն և բարի համբավ, որը բոլորս պետք է պաշտպանենք: Այս և նման հոդվածները չեն կարող այս պահին շատ լուրջ վնաս պատճառել, բայց շարունակվելու դեպքում բոլոր ազնիվ փաստաբանները, այդ թվում այս հոդվածում հիշատակվածները, մոռանալով բոլոր հակասությունները, պետք է միավորվեն ու այս ամենի դեմը առնեն, հակառակ դեպքում մենք ինքներս մեզ վնասելու ենք ու վնասը շատ լուրջ է լինելու:
Tigran Atanesyan