Ես իմ բոլոր զենքերը՝ հոժարակամ հանձնել եմ ԱԱԾ աշխատակիցներին
Հայտնի է, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի գործողություններ է իրականացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) տանը: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Ազգային Անվտանգության ծառայության լրատավական բաժինը:
Fnews.am-ը այս առթիվ փորձեց որոշակի պարզաբանումներ ստանալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝Շմայսից, ով մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այն ինչ իրականացվել է իր բնակարանում ԱԱԾ աշխատակիցների կողմից, իրականացվել է բառիս բուն իմաստով՝ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:
ԱԺ նախկին պատգամավորը անկեղծացավ.
-Սենց բան առաջին անգամ ենք տեսնում, որ մարդիկ իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը կատարեն էս աստիճան օրենքի ոգուն համապատասխան. հարգելով դիմացինի իրավունքները: Եւ ես շնորհակալ եմ նրանց՝ էդ ամենի համար:
Ի վերջո, մեր գլխով հազար ու մի բան է անցել. բայց էս դեպքում պետք ա ասեմ, որ ԱԱԾ-ն գործել է՝ միմիայն օրենքի շրջանակներում:
-Պարոն Մովսիսյան, իսկ ի՞նչ աշխատանքներ էին իրականացվում Ձեր բնակարանում՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
-Էդ ամեն ինչի մասին՝ ԱԱԾ ծառայությունը կարծում եմ կներկայացնի հանրությանը:
Միայն կավելացնեմ, որ մեր բնակարանում, մեր տարածքում ԱԱԾ աշխատակիցները իրականացրել են ուսումնասիրություններ ու լայանածավալ գործողություններ, որի ժամանակ ես նրանց կամավոր ներկայացրել, ու հանձնել եմ իմ բոլոր զենքերը:
-Իսյկ այս պահին որտե՞ղ եք գտնվում:
-Ես այս պահին իմ ընտանիքի եւ իմ երեխաների կողքին եմ: Եւ շատ ուրախ եմ, որ այսուհետ ապրելու ենք էն Հայասատնում, որտեղ գերակա է լինելու օրենքի ուժը: Էսքանը, էլ հարցեր չտաք:
