Ես իրա պատասխանը կտամ. Սուրիկ Խաչատրյանը՝ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին
Եթե մի մարդ ընտանիքի համն ու հոտը չի հասկանում, որպես մայր` իրա դերում չի, ի՞նչ սպասես էդ մարդուց. yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԱԺում իր մասին արած հայտարարությանը: «Դե, մեկ ա, ինչ էլ ասենք, չի մտնում իրա գլուխը: Ես իրա պատասխանը կտամ»,- հայտարարեց մարզպետը: Հիշեցնենք, որ այսօր պատգամավորն առաջարկել էր շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունից հետո իր կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագիծը, որը վերաբերում էր Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեությանը, նրան ուղղված մեղադրանքներին, դատապարտված լինելուն, և որում նշել էր, որ նա չպետք է պաշտոնավարի: Զարուհի Փոստանջյանը խիստ քննադատության էր ենթարկել Սուրիկ Խաչատրյանին, ինչից բարկացած Սեյրան Սարոյանը խիստ բորբոքվել էր:
Մանրամասները` yerkir.am կայքում: