Ես կցանկանայի ավելի երկար մնալ այստեղ․ աշխարհահռչակ Օրնելլա Մուտին Հայաստանում է
Քիչ առաջ ավարտվեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում ՀՀ անկախության 26-ամյակին և «Ծագումով հայեր» հաղոևդաշարի 10-ամյակին նվիրված համերգային միջոցառումը։ Այն տեղի ունեցավ Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։
Համերգին ներկա էին հայտնի հայ ու արտասահմանցի արվեստի, մշակույթի գործիչներ, այդ թվում՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր, ծագումով հայ Միշել լեգրանը և լեգենդար դերասանուհի Օրնելլա Մուտին։
Ինչպես հայտնի է, Լեգրանի պապիկը՝ մոր հայրը հայ է։
Այսօր մարզահամերգային համալիրում, լրագրողների հետ զրույցի ընթացքում Լեգրանը նշեց․ «Պապիկս միշտ մեզ հետ խոսում էր իմ հայրենիքի`Հայաստանի մասին եւ ահա, ես հիմա այստեղ եմ»,- նշեց Լեգրանը։
Լեգրանը նշեց իր հայ պապիկը երաժիշտ է եղել։ Կոմպոզիտորը, ըստ ամենայնի, երաժշտական տաղանդը հենց պապիկից է ժառանգել։
«Պապիկս սազ եւ ուդ էր նվագում։ Նա միշտ պատմում էր մեր հայկական արմատների մասին, մայր հողի ու հարազատ գյուղի մասին», - նշեց Լեգրանը:
Վերջինս հիշեցրեց՝ պապիկի հետ ընդամենը տասը տարի է ապրել, բայց այդ ընթացքում նա հասցրել է շատ բան պատմել հայրենիքի մասին և սովորեցրել սիրել այն։
Լեգենդար կինոդերասանուհի Օրնելա Մուտտին ժամանեց Լեգրանի հետ միասին։
Կինոդերասանուհին արդեն երրորդ անգամն է Հայաստանում: Առաջին անգամ նա «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու առիթով է Հայաստանում եղել։
«Ես շատ եմ սիրում Հայաստանը․ այստեղ շատ ընկերներ ունեմ: Ուրախ եմ, որ եկել եմ այս հրաշալի համերգին։ Ես կցանկանայի ավելի երկար մնալ այստեղ, ուղղակի զբաղվածությունս ինձ թույլ չի տալիս»,- ասաց Օրնելա Մուտտին։