«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը չեմ մեկնաբանում». Խաչատուր Սուքիասյան.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպելու առաջարկով բաց նամակ էր հղել, երեկ իր «Սրտի պարտք»-ն է հրապարակել արդեն Գագիկ Ծառուկյանի մասին: Նա ԲՀԿ առաջնորդին համեմատել է գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որը 2008-ի նախագահական ընտրություններում կանգնեց համաժողովրդական շարժման կողքին եւ կանգնեց մինչեւ քաղաքական լիդերների նահանջը: Ըստ առաջին նախագահի՝ «...եթե ընդհանրացնելու լինենք, ապա Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի եւ առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած՝ անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը...»: «Ժողովուրդ»-ը երեկ Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում Տեր-Պետրոսյանի արած համեմատությունը իր եւ Ծառուկյանի միջեւ: «Ես որդեգրել եմ այսպիսի մոտեցում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց գործարար Սուքիասյանը:
