1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ես Մանվելի հրամանը չեմ կատարել, ու չեմ կատարի».Զարզանդ Գրիգորյան

Արշալույս համայնքի ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Զարզանդ Գրիգորյանը, երբ համարձակություն ունեցավ հայատարարելու, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «իրենով» է արել Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի դափնիները և դրա հաշվին հարստություն է դիզել, ահել-ջահել ԵԿՄ-ականներ գործի անցան, ու ինչ-որ տեղ կարծես թե ավելի ծանրացրին գեներալական հատվածի վիճակը…

Քանի որ նրանց կողմից հնչեցրած տեսակետները սկսեցին հակառակ ազդեցությունն ունենալ, կամ ինչպես ասում են այս պարագայում տպավորություն այնպիսինն էր, որ սկսեց աշխատել բումերանգի էֆեկտը… Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանի հրապարակային մի քանի ելույթներից հետո, ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Աբել Հարությունյանը, սկսեց հայտարարություններ անել այն մասին, որ Զարզանդ Գրիգորյանը փախել է ռազմի դաշտից այն ժամանակ, երբ իր հորեղբայրը գերի է ընկել հակառակորդ ուժերին: Սակայն ուշագրավն այնն է, որ այդ նույն ժամանակահատվածում, ի դեպ որի մասին փառահեղ կերպով գրել է նաեւ Զորավար ամսագիրը,

(եւ որի վերաբեյալ էլ ներկայացնում ենք համապատասխան փաստերը), նույն Զարզանդ Գրիգորյանի մասին նշվում է, որ նա առողջական խնդիրների պատճառով իջել է դիրքերից, այոնուհետեւ կազդուրվել, ու նորից վերադարձել է առաջնագիծ:

Եւ թե այսքանից հետո, ի՞նչ փախուստի մասին է խոսում ԵԿՄ-ն ներկայացնող Աբել Հարությունյանը, Fnews.am-ը փորձեց հարցի մեկնաբանությունը ստանալ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանից, ով իր խոսքում նշեց հետեւյալը.

-Ես զարմանում եմ միայն մի բանի վրա. ինչպե ՞ս ա ստացվում, որ մարդիկ խոսում են բաների մասին, որից այսպես ասած գլուխ չեն հանում: Համենայնդեպս տպավորությունը նենց ա, որ որոշ մարդիկ դակիչի դերում հանդես գալով, դակում են էն, ինչը որ իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին ասեմ.ոչ ճիշտ տեղեկատվությամբ նրանք ստվեր են գցում նաեւ իրենց սիրելի զորավարի անցած ճանապարհի վրա: Էդ ո ՞նց ա ստացվում, որ նույն զորավարը քանի-քանի անգամ պարգեւատրում, շնորհավորում ու երախտիքի խոսքեր է ասում իր մարտական ընկեր՝ Զարզանդ Գրիգորյանին, հետո էլ կանգնում ասում են՝ Զնդոն թուրք ա: Մանվելը համ ասում ա, որ Զնդոն կռիվ ա տվել իր հետ կողք-կողքի՝ հանուն Արցախի, համ էլ կանգնում ասում են՝ կռիվ տվողը թուրք էր: Այսինքն Մանվելը հայն էր, ես էլ թուրքն էի ՞…

Ու ինքը թուրքի հետ պաշտպանում էր հայրենիքի սահմանները, հետո էլ անվանական պարգեւատրումներ անում: Ես ասելու բան չունեմ. եթե իրանց մակարդակը էդքանն ա, ուրեմն թող իրանց գնահատականը տա ժողովուրդը: Շատ ամոթ ա, որ հավասարվես էդ մարդկանց որակին: Երկրորդ՝ երբ Արցախյան պատերազմի բովով անցած մարդուն կագնում ու էժանագին ձեւով փորձում են նրա վրա ցեխ շպրտել, ապա ասեմ, որ էդ ցեխը ինձ չի հասնում, բայց միշտ էդ ցեխը մնում ա ցեխ շպրտողի վրա: Եւ ամենակարեւորը՝ էդ արտահայտությունը անելով, իրանք նախ եւ առաջ վիրավորում են ողջ հայ ազգին, մեր Արցախի ժողովրդին, ով հավատացած եղեք մեկ առ մեկ ճանաչում ու գնահատում ա իր հերոսներին: Այսինքն ես թուրք էի, ու Մանվելի հետ միասին կռվում էի հանուն մեր Արցախի ժողովրդի, ում համար հիմա էլ պատրաստ եմ կյանքս տալ, ու պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

Ես իմ պետության, իմ երկրի համար պատրաստ եմ ամեն ինչ անելու: Իսկ Մանվելի հրամանները ես երբեք չեմ կատարելու, ինչը որ չեմ արել 2008-ին, չեմ արել դրանից առաջ, ու չեմ անելու երբեք: Եթե մի մարդու հետ կողք-կողքի կռվում ես, արյուն ես թափում քո հողի համար, հետո ինքը ասում ա, որ ինքը մենակ ա կռվել, մեն-մենակ հաղթանակ ա տարել, եթե մարդը չի ուզում իր պատմության հետ հաշվի նստել, էլ ինչ կա խոսելու տենց մարդու հետ: Էդ ո ՞նց ինքը մենակով կռվեց, բա որ մեր նման տղերքը չըլնեին, որ իրան թեւ ու թիկունք չըլնեին, էդ ինքը մենակով ի նչ ա վունդեռկինդ է ՞ր, ի ՞նչ էր, որ պտի մենակով կռիվ տար թշնամու դեմ: Էդ ո ՞նց եղավ, որ շատ տղերք տենց քյասիբ մնացին, իսկ Մանվելը, որ էդ տարիներին քյասիբ տղա էր, պատերազմից հետո միանգամից հսկայական կարողության տեր դարձավ:

-Այսինքն:

-Այսինքն էն, որ ինքը էսօր մենակ 50 հատ իկոնա մեքենաներ ունի, մի էդքան թանկարժեք ավտոմենքենա. Ռոյս Ռոյս, Բենթլի, Յաշիկներ, Խամեռներ ու ինչ ասես: Էդ ո ՞նց եղավ, որ մի շարք եվրոպական երկրներում տներ առավ, ոնց եղավ , որ մենակ մի 30 տուն Էջմիածնում , ու գյուղում ունի: Բա ինչի ՞ իրա նման կռվող տղերքը էսօր ցորեն են բովում, որ ուտեն: Կասե ՞ք ՝ իմանամ:

-Ամեն դեպքում դուք վիրավորվել ե ՞ք այդ արտահատությունից. Թուրք բառից, թե…

-Գիտեք ինչ, ով նման կարծիք ունի, եւ ով նման բառ ա դրել շրջանառության մեջ, ինքն իրան ա վիրավորել, ու ինքն իրան ա գցել վատ դրության մեջ: Ամեն մեկը թող ամաչի իրա ասածի ու արածի համար: Ես ասում եմ Մանվելի հետ մարտական ճանապարհ եմ անցել, իսկ իրանք-իրանց դնում «վերլուծում» են, որ ես ասել եմ Մանվելը չի կռվել, դե դուք պատկերացրեք, էդ տեսակի հետ դնես ի ՞նչ քննարկես:

-Այնուամենայնիվ, ինչի՞ հիման վրա Գրիգորյանական թեւը հայտարարեց, որ Ձեր հորեղբորը թողեցիք ռազմի դաշտում այն ժամանակ, երբ նա գերի ընկավ:

-Նախ եւ առաջ Մանվելին բռնեցին 1990թ. հոկտեմբերի 15-ի գիշերը լույս 16-ին, դա տեղի ունեցավ Դուդուկչի գյուղում, երբ ռուսական ՕՄՕՆ-ը ադրբեջանցիների հետ համատեղ գործողություն էր իրականացնում: Այդ ժամանակ ռուսներն ու ադրբեջանցիները գործում էին համատեղ: Ես Ղարաբաղից հետ եմ եկել 1991թ. փետրվարի 2-ին , ուղղաթիռով՝ Մանվելի, Սարիկի հետ, միլիցա Վարդանի օգնությամբ:

-Ուզում եք ասել, որ բռնվելուց հետո դուք որևէ տեղ չե ՞ք փախել, մնացել եք Ղարաբաղում և հետ եք վերադարձել միայն Մանվել Գրիգորյանի ազատ արձակվելուց հետո:

-Աստված իմ ափշել կարելի է. ես ոչ միայն մնացել եմ, այլեւ շարունակել եմ կռվել: Իմ անձնագիրը, ինչպես նաև մեր գյուղի Գագոյի անձնագիրը՝ նա ցավոք զոհվեց, մնացել էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի մոտ: Մանվելը ամեն առիթով սիրում էր կրկնել, որ երբ իրեն բռնել են շատ մարդիկ են փախել. մարդիկ կան, որ այդ ժամանակ իրենց կոշիկներն են թողել ու փախել, բայց Զնդոն մնացել է:

-ԵԿՄ վարչության անդամները՝ Հայրապետ Հայրապետյանը՝ Սարիկը, ասում է, որ ես չգիտեի, որ Զնդոն ուրացող տեսակ էր, եւ որ նա ուրացավ Մանվելին: Ինչպես ստացվեց, որ ԵԿՄ վարչության անդամերը սկսեցին ձեզ ուրացող համարել:

-Երբ որ մենք բոլորս գնացել ենք Ղարաբաղ՝ ես, Մանվելը, նույն Սարիկը, բոլորս եղել ենք շարքային: Մանվելը ինքը եղել է գյուղի ջրվորներից մեկը՝ Մանվել Տիկոզ մականունով, նա աշխատում էր Բավականի բրիգադում: Ինձ էլ գյուղում ճանաչում են որպես Զարզանդ՝ Զնդո մականունով: Երբ որ մենք Ղարաբաղում կռվում էինք, մեզանից ոչ մեկ չէր մտածում, որ Մանվելը կգայթակղվի փողին, շատ իշխանություն ունենալուն, ու կդավաճանի ինքն իրան: Երբ որ 92թ. կանոնավոր բանակ էր ձևավորվում ու մեզ աշխատավարձ էին գրել, մենք ամաչում էինք այդ փողը վերցնել, ասում էինք եկել ենք ազգի համար կռվելու, ոչ թե աշխատավարձ ստանալու:

Դուք խոսում եք կռվելուց, բայց ԵԿՄ վարչության անդամները հայտարարում են, որ դուք նույնիսկ ռազմաճակատում չեք եղել:

-Այդ հայտարարություններից հետո ինձ են զանգել գործող ու չգործող մի քանի գնդապետեր և շարքային ազատամարտիկներ ու ասել են, որ պատրաստ են հայտարարություն անել, տեսանյութեր հրապարակել լրատավամիջոցներով, բայց ես ասել եմ, որ հիմա պետք չի, դա կանենք հետո: Եթե ես չեմ կռվել, ո ՞նց է որ երեք անգամ վիրավորվել եմ: Առաջին անգամ վիրավորվել եմ 1991թ. Թաթուլի հետ տրակտորի մեջ, մի անգամ 93-ին Բախտիկ սարերի վրա, մի անգամ էլ 94-ին Մարտակերտում: Ես Ղարաբաղում միշտ եղել եմ առաջնագծում: Ավելին, Արշալույսի ջոկատի հրամանատարը եղել եմ ես: Էդ նույն Մանվելն էր, որ էդ ժամանակ ասեց, Զնդո, մեր ուժերը չեն հերիքում պաշտպանության համար, մեզ մարդ ա պետք:

Ես Ղարաբաղից եկել եմ գյուղ, հավաքել եմ գյուղի տղաներին, ասել եմ, որ պետք է գնանք Ղարաբաղ, որովհետև մեր կարիքը կա: 170 հոգանոց ջոկատ եմ հավաքել, որոնցից 132-ը մեկնել են ռազմաճակատ, և այդ ջոկատի հրամանատարն էլ եղել եմ ես: Եթե ես կռված չլինեի, ով էր ինձ գնդապետի կոչում տալու: Դրա հետ մեկտեղ, լինելով 19 տարեկան, եղել եմ ԴՇԿ-ի պոստի հրամանատար-պատասխանատու: Բա որ չեմ կռվել, ում եւ ինչի համար էր Մանվելը պարգեւատրում, ու խրախուսում էր, գրքեր մակագրում, ու հպարտանում, որ Զնդոն իրա հետ ա եղել արիաբար: Պատերազմի ժամանակ Մանվելը մեզ քարոզում էր, որ մենք ենք մեր պետության հենասյուները, որ մեր երկրի անկախությունը մեր ձեռքերում է, բայց պատերազմից հետո նա տեսավ փողի համը ու միանգամից կուրացավ:

-Իսկ ինչո՞ւ ԵԿՄ-ականները միասնական ուժերով սկսեցին Ձեզ մեղադրել:

-Ծիծաղելին նա ա, որ էդ մարդկանց մեջ կան նենց մարդիկ, ովքեր երևի վերջերս են առաջին անգամ Ղարաբաղ գնացել: Այդ մարդիկ վախի մեջ են. իրանք Մանվելի հետևից բողոքում են, ասում են սենց չի լինի, որ Մանվելը հարստանա, անընդհատ առաջ գնա, մենք աղքատանանք: Մեր պայքարը նաև նրանց համար է, որ այդ մարդիկ էլ ազատվեն այդ վախից, ու մի քիչ որպես ազատ մարդ ապրեն, զգան թե դա ինչքան հաճելի բան է: Մանվելին ունեցվածքին ոչ մեկ աչք չի դնում ու չի նախանձում: Բայց բոլորն էլ մարդ են չէ ՞, քանի-քանի ազատամրտիկ այսօր հաշմանդամ է, քանիսն իրենց կյանքը տվեցին, ու ընկան հերոսաբար, քանի քաջարի 18-ամյա զինվորներ իրենց մարմինը վահան դարձնելով պաշտպանեցին հայրնեիքը:

Բայց գնացեք-տեսեք թե նրանք էսօր ինչեր ունեն.ինչի՞ պըտի մեկը չոր հացի կռիվ տա, մեկն էլ աջ ու ձախ թուրը ճոճի, մարդկանց անպատվի, թալանի, ճնշի, ու քար գցի էն հերոսական տղաների ճանապարհի վրա, որոնց ուսերին հենվելով Մանվելը շարունակում ա իր գրոհը խաղաղ բնակիչների վրա: Ինքը՝մի հատ Մանվել ա, ես էլ մի հատ Զնդո եմ, թող ինքն իրա արածների ու իրա քայլերի համար պատասխան տա, ես էլ՝իմ: Ես ասում եմ, էլի կրկնում եմ. Ես իմ պետության, իմ ժողովրդի, իմ պետականության համար 24 ժամ կանգնած եմ, բայց ոչ Մանվելի անօրինական հրամանների: Ես իրա հրամանը չեմ կատարել ու երբեք չեմ կատարի: Ես կատարում եմ իմ ժողովրդի ու իմ պետության հրամանը: Ես ամեն օր, ամեն ժամ պատրաստ եմ կյանս տալ՝ հանուն իմ հայրենիքի: Իսկ մնացածը՝ արդեն իրանց գործն ա: Ով ինչ ցանում ա՝ էն էլ հնձում ա:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan