Ես միշտ զգացել եմ, որ իմ հովանավորը`Աստված է...ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,
Երգչուհի, ժողովրդական
Սիրված երգչուհի Գայանե Սերոբյանը
Ծնվել է 1961թ. մայիսի 21-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցը, որտեղ 7 տարի սովորել է նաև երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Սովորել է Երևանի քիմիական տեխնիկումում: Երգել սկսել է վաղ տարիքից, բազմաթիվ մանկական խմբակներում: Աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի բնակվարչության շինարարական տեղամասում` որպես կադրերի բաժնի տեսուչ: Երգել է «Մերգելյան» ինստիտուտի «Հին Երևան» և «Ծիածան» խմբերում: Երաժշտական գործունեությունը սկսել է 1994թ-ից` «Արդինի» ստուդիայում: Այդ տարիներին մասնակցել է բազմաթիվ կառավարական համերգների և Հայաստանի ՈւՀԱ թիմի խաղերին ու դարձել հաղթող: 1996-97թթ «Տկզար» խմբի հետ հյուրախաղերով եղել է Կանադայում: Աշխատել է երաժիշտ, գործիքվորող Արթուր Հակոբյանի, երգիչ Պապին Պողոսյանի, ջութակահար Սամվել Երվինյանի հետ: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրներում: Թողարկել շատ գեղեցիկ ձայնասկավառակներ , ինչպես նաեւ նկարահանել տեսահոլովակներ:
Եւ քանի որ առջեւում տոնական օրեր են, ու հայկական ընտանիքներում էլ իշխում է բարձր տրամադրությունն ու ուրախությունը, Fnews.am-ը որոշեց տոնական մի հանդիպում էլ ունենալ սիրված ու ճանաչված երգչուհի Գայանե Սերոբյանի հետ, ում հետ մեր զրույցը ծավալվեց ինչպես երեւանյան ֆոլկլյորի ու ռաբիս երաժշտություն ասվածի, այնպես էլ երջանկության բանաձեւի ու երգչուհու անցած ճանապարհի մասին:
Առավել մանրամասն`առաջարկվող տեսանյութերում:
Հ. Գ. Երգչուհու հետ ունեցած մեր զրույցի առավել ուշագրավ դրվագները` կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում: