Ես նման մանկական երազանք չունեմ. Գագիկ Հարությունյանը՝ իր նախագահ դառնալու լուրերի մասին.
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաև, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան,- հարցրինք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի և հատկապես իրենց մանկական երազանքների մասին են մտածում-խոսում: Ես նման մանկական երազանք չունեմ, ես ուզում եմ աշխատել և հասնել նրան, որ երկրի ապագան էնպիսին լինի, որ իմ` աշխարհից հեռանալուց հետո իմ և ձեր թոռնիկները հուսալի ապագա ունենան»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
