«Ես պապիկին որպես Աստված եմ հիշում». Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 85 տարեկան
Life.panorama.am-ը գրում է .
Հայ մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 85 տարեկան: Սերունդների մեջ նա տպավորվել է ոչ միայն դերասան, արտիստ, այլև՝ բնիկ երևանցի, բռնկուն, բայց բարի հայ տղամարդ, ինչպես շատերն են նրան բնութագրում՝ իսկական տղամարդ: Life.panorama.am-ը սիրված արտիստի ծննդյան օրվա կապակցությամբ զրուցել է նրա երկու թոռների՝ Խորեն և Արսեն Լևոնյանների հետ, ովքեր իրենց օրը սկսել են Պանթեոնից՝ պապիկին այցելությամբ:
Խորեն Լևոնյան
Պապիկը ծնունդն անցկացնում էր մտերիմ ու հարազատ մարդկանց, խաղընկերների միջավայրում: Շատ հետաքրքիր էր անցնում ու ուրախ: Իր տանն էր նշում, ու միշտ կենդանի երաժշտություն էր հնչում: Ես միշտ ներկա եմ եղել: Առանձնապես չէր սիրում կենացներ ու նվերներ: Իր համար կարևորն այն էր, որ այդ օրը բոլորն ի սրտե ուրախանան, բարձր տրամադրություն լինի: Ձեզ ասեմ, որ իր հետ ամեն մի շփումը, յուրաքանչյուր վայրկյանը իմ մեջ տպավորված է այն աստիճան, որ մեկը մյուսից առանձնացնել չեմ կարող: Ինձ համար օրինակելի արվեստագետ է, մեծատառով մարդ:
Արսեն Լևոնյան
Շարունակությունը ` սկզբնաղբյուրում