Ես տեսա գեներալի, ով ատում է պատերազմը
Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էլեկրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ մի փոքրիկ դետալ աչքովս ընկավ: Ես չգիտեմ նման բան երբևէ եղել է, անձամբ ես չեմ մտաբերում՝ ոստիկանապետը 15 օր շարունակ Բաղրամյան փողոցում էր: 15 օրվա ու գիշերվա ընթացքում ես ուղիղ եթերով տեսա թե ինչպես է Գասպարյան Վովան բարկանում, ինչպես է խնդրում, ինչպես է համոզում: Ես առաջին անգամ տեսա ոչ կաբինետային պաշտոնյային, ես տեսա մարդու ով ունի ծով համբերություն, ես տեսա հայի ով շատ է սիրում իր երկիրը, ես տեսա գեներալի ով ատում է պատերազմը: