Ես Վիգեն Սարգսյանը չեմ, ես Դավիթ Տոնոյանն եմ. քաղաքացին շփոթել է երկու նախարարներին
«Երեկ ՀՀ կառավարության մուտքի մոտ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը իր օգնականի հետ ավտոմեքենայից իջավ և մոտեցավ կառավարության շենքի մոտ։ Տոնոյանին տեսնելուն պես բողոքող քաղաքացիներից մեկը շտապեց նրա հետևհց՝ բարձրաձայն կանչելով. «Պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան»։ Ի պատասխան՝ Տոնոյանը շրջվեց և քաղաքացուն ժպտալով՝ ասաց. «Ես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեմ, այլ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը»։ Իրոք, երկու նախարարներն արտաքնապես նման են միմյանց, և լավ չճանաչողը կարող է շփոթել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
