Էս խելոքը հիմա էլ որոշել ա Աշոտյանի հրաժարականը պահանջել
Խփեք ինձ էլի, էս ի՜նչ աստիճանի է ճղճիմացել մեր քաղաքական դաշտը, որ նախկինում չբավարարված, իսկ այժմ բավարարվածությունը քաղաքական կատեգորիա դարձրած Անի Զախարյանը կարող է դառնալ տեղեկատվական առիթ ու հայտնվել տարբեր լրատվամիջոցներում, այն ել օրեր շարունակ այնտեղ մնալ: Ազատ սեքսի քարոզներից ու սեռասարսափ հանրահավաքներից հետո, այս ոչ այնքան պատկառելի նախկին օրիորդը հիմա էլ ձեռնամուխ է եղել հակընդդեմ ստորագարահավաքի, որովհետև ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները նրա դեմ ստորագրահավաք են սկսել, որպեսզի վերջինիս հեռացնեն աշխատանքից՝ ազատ սեռական կյանքի քարոզի ու համալսարանում իր բուկլետները բաժանելու համար: Ավելին, էս խելոքը ձեռի հետ էլ որոշել ա պահանջի Աշոտյանի հհրաժարականը: Ենթադրում եմ, որ էդ արել ա, որովհետև իր կարճ խելքով մտածում ա, որ այդ կերպով կցրի հավանական խոսակցություններն առ այն, որ ինքը զուտ աշխատատեղի համար է պայքարում: Դե իսկ օրվա ցիտատն էլ Զախարյանի կկողմից սա է. «Իսկ վերջին հանրահավաքում դեմ առ դեմ Սերժ Սարգսյանին դուրս եկա:» Հա բա, Սերժն էլ դրանից հետո քունը կորցրել ա ու տագնապի զգացումը նրան չի թողնում:
Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից
