«էս յոթ գլխանի դեւին, որտեղից բերիք դրեցիք էս քաղաքի վրա».Վարդան Ղուկասյան
"Ես միշտ եղել եմ ժողովրդի եւ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների կողքին: Ես հավատում եմ, որ ժողովրդի ձայնը առ Աստված է, եւ ես համոզված եմ, որ ժողովրդի միահամուռ լինելը, համատեղ պայքարը կարող է հասցնել նաեւ նրան, որ հոսանքի գինը թանկանա` ոչ որոշվածի չափ: Չեմ հավատա, որ ժողովրդի ձայնը անտարբեր անցնի: էս պայմաններում հոսանքի թանկացնելը խայտառակություն է, առավելեւս կրկնակի եռակի անգամ ծանր կնստի հոսանքի թանկացումը հենց գյումրեցու վրա: Դուք գի՞տեք հիմա Գյումրիում ի՞նչ վիճակ է, բոլոր խանութների, օբյեկտներ վրա գրված է կամ "փակվում է" կամ "տրվում է վարձով": Այսինքն մնաք բարով հաջողություն... էս պահին Գյումրիում մեծ թափով արտագաղթ է սկսվել, էսօր Գյումրում մահացություն էլ է ավելի շատ, քան ծնելիությունը: Էստեղ հույսը, հավատը, ամեն ինչը մահացած է, ցավում եմ, որ չեն պատկերացնում, որ Գյումրին ընկնում է Անիի օրը, պետք է արագ կարգով մոտեցում ցուցաբերեն Գյումրիի նկատմամբ: Եթե ռուսական ռազմաբազան էլ չլինի, Գյումրին ամբողջությամբ կմահանա, եկեք խնութպաներին հարցրեք` ասում են, եթե ռուսներն էլ առեւտուր չանեն, կդառնա գոյություն չունեցող քաղաք: Տեղի իշխանավորներն էլ իրենց չկամությամբ ավելի են նպաստում Գյումրիի ծայրահեղ վիճակին: Մեկը, որ երեք տարի ընդունելություն չանի, էլ ինչ ասեմ Ձեզ, թե էս յոթ գլխանի դեւին, որտեղից բերիք դրեցիք էս քաղաքի վրա",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոսանքի թանկացմանը ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Ն. Ադամյան