«Ես զարմանում եմ` որտեղից են նման լուրեր տարածվում, դա բացարձակ սուտ է». Սոնա
Life.panorama.am-ը գրում է.
Համաձայն Life.panorama.am-ին տեղեկությունների, վերջերս երգչուհի Սոնան «Հայաստանի ձայնը» մրցույթի մի քանի մասնակիցների հետ համերգներ է կազմակերպել Հայաստանի մարզերում, որոնք, սակայն, չեղյալ են հայտարարվել, քանի որ տոմսերի արժեքը մարզաբնակների համար թանկ է եղել՝ 3000-5000 դրամ: Լուրը ճշտելու համար կապվեցինք Սոնայի հետ, ինչին ի պատասխան երգչուհին նշեց. «Ես զարմանում եմ` որտեղից են նման լուրեր տարածվում, դա բացարձակ սուտ է: Այո, միտք ունենք իմ ՝ «Imagine» բենդի, Ռաիսա Ավանեսյանի և Մաշա Մնջոյանի հետ միասին համերգներ կազմակերպել ոչ միայն Հայաստանի մարզերում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում, բայց այդ ամենը դեռ շատ «հում» է, դեռ բանակցություններ են տարվում, ու անգամ չգիտեմ, արդյոք կկայանան այդ համերգները թե ոչ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: