«Էսի կոխեց սրտիցս էսի».Արտակը դանակով սպանել է իր կատակը չհասկացած ծանոթին
Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել էԱրտակ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:
35-ամյա Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալսպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում«Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության էդիմել 43-ամյա Հարություն Գալստյանը, ով րոպեներ անց վերակենդանացմանբաժանմունքում մահացել է:
Սեպտեմբերի 21-ին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել սպանությանհամար կասկածվող Արտակ Հովհաննիսյանը, ով հայտնել է, թե դեպքից հետոթաքնվում էր Հրազդանի կիրճում:
Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21-իսահմաններում Արտակ Հովհաննիսյանն այցելել է Չկալովի փողոցում ապրողծանոթին, ում որդին բանակից կարճաժամկետ արձակուրդ էր եկել, այդ առիթովնրանց բակում փոքրիկ խնջույք էր կազմակերպված:
Ժամը 23-ի սահմաններում Արտակ Հովհաննիսյանն ու տուժող ՀարությունԳալստյանը բնական կարիքները հոգալու համար դուրս են եկել խնջույքի վայրից, փողոցն անցել ու գնացել են «Արամյանց» բժշկական կենտրոնի բակի կողմը: Արտակ Հովհաննիսյանը կոպիտ կատակ է արել, ինչը Հարությունին դուր չի եկել:
Նրանց միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ ՀարությունԳալստյանը բռունցքով հարվածել է Արտակի գլխին, իսկ Արտակ Հովհաննիսյանըիր մոտ եղած դանակով հարվածել է Հարությունի կրծքավանդակի ձախ մասին, վնասել է սիրտը և արդյունքում Հարություն Գալստյանին զրկել է կյանքից:
Վկա Արշավիր Հ.-ն հայտնել է, որ դեպքի օրը իր քրոջ բակում փոքրիկ խնջույք էր՝նրա որդին բանակից կարճաժամկետ արձակուրդ էր եկել:
Տուժող Հարությունը քրոջ ամուսնու՝Վագոյի հորեղբոր տղան էր: Ինքը նրա հետշատ մտերիմ էր, մշտապես մեծ հարգանքով էր նրան վերաբերվում: Հարությունընույն փողոցում՝ մի քանի տուն այն կողմ էր ապրում: Արտակ Հովհաննիսյանընախկինում ապրել է Հարություն Գալստյանի հարևանությամբ: Արտակը շուրջ 12 տարի բացակայել է Հայաստանից, ինչքան ինքը տեղյակ է՝ նա Ռուսաստանումդատապարտված է եղել սպանության համար: Հայաստանում էլ է նախկինումդատվել:
Արտակը վերջերս էր Հայաստան վերադարձել ու վարձով ապրում էր Բանգլադեշթաղամասում: Նա ժամանակ առ ժամանակ շփվում էր իր հետ:
Դեպքի նախորդ օրն ինքը հանդիպել է Արտակին ու ասել է, որ քրոջ տղանբանակից արձակուրդ է գալու:
Այդ կապակցությամբ սեպտեմբերի 18-ին քրոջ տանը՝ բակում, սեղան են բացել: Խնջույքի կեսին բանակից եկած տղան ու նրա ընկերները ինչ–որ տեղ են գնացել: Իրեն զանգահարել է Արտակը, ինքն ասել է, որ քրոջ բակում մասնակցում էխնջույքի: Արտակը ցանկություն է հայտնել ներկա լինելու, ինքն էլ բնականաբարհրավիրել է…
Խնջույքի վերջում սեղանի շուրջ նստած էին ինքը, Հարությունը, Արտակը, քրոջամուսինը:
Բնական կարիքները հոգալու համար Հարությունը որոշել է գնալ «Արամյանց» բժշկական կենտրոնի բակում գտնվող «Ջունգլիի բուդկա» կոչվող վայրը: Արտակըգնացել է նրա հետ: Քանի որ Հարությունն առաջարկել էր մոտակա բար գնալ ուգարեջուր խմել, ինքն էլ գնացել է դեպի այդ բարը: Բայց րոպեներ անց լսել էԱրտակի ու Հարությունի գոռգոռոցը:
Վերջիններս իրար հարվածելով դուրս են եկել «Ջունգլիի բուդկայի» հետևից: Ինքըլսել է, որ Արտակը գոռացել է Հարությունի վրա. «Խի, դու ո՞վ ես, որ իմ հետ տենցխոսաս»:
Ինքը գնացել է, որ նրանց բաժանի: Քիչ անց էլի մարդիկ են մոտեցել: Խառնաշփոթէր, ինքը շատ մանրամասներ չի ֆիքսել: Լսել է, որ Արտակը Հարությունին ասել է. «Խի, դու իմ հետ կարաս ըտենց խոսա՞ս»: Հարությունն էլ ասել է. «Հլը սրան նայի, ա՛յ լակոտ, որ պետք ըլնի, կարամ մի հատ էլ չափալախեմ»:
Քաշքշուկը տևել է մոտ երեք րոպե:
Քանի որ Արտակը շատ էր ագրեսիվացել, ինքը բռնել է նրան, իսկ նա «կապիկիպես թռվռալով»՝ իրեն ասել է. «Թող, է, հլը թող ինձ, տենամ՝ էտի ոնց ա հետսխոսում…»:
Այդ ժամանակ Հարությունը մոտեցել ու բռունցքով խփել է Արտակի գլխին: Արտակը դուրս է պրծել իր ձեռքից, իսկ ակնթարթներ անց Հարությունը ձեռքը դրելէ սրտին ու Վագոյին ասել է. «Վագո՛, էսի խփեց, կոխեց սրտիցս էսի»:
Այդ խոսքերից անմիջապես հետոԱրտակը փախել է: Ինքը վազել է նրա հետևից, բայց չի կարողացել բռնել: Հետ է դարձել:
Շոկային վիճակում էր, տուն է մտել, օղի ու գարեջուր է վերցրել, գնացել է իրենցթաղամասում գտնվող խաչքարի մոտ, հետո քայլել ու խմել է: Դեպքից մի քանիժամ հետո զանգել է Վագոյին՝ քրոջ ամուսնուն, իմացել է, որ Հարությունը մահացել է: Այնքան է բարկացել, որ իր հեռախոսը հարվածել ու կոտրել է, հետոպատահական տաքսիով գնացել է Թոխմախի գերեզմանատուն՝ հոր ու պապիշիրիմներին այցի, մինչև լուսադեմ մնացել է այնտեղ: Առավոտյան գնացել էԱրեշում բնակվող ընկերոջ տուն, պատմել է կատարվածը, հուզվել ու լաց է եղել՝ընկեր էր կորցրել, իսկ երեկոյան իրեն տուն են տարել…
Արտակ Հովհաննիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ տուժողինսպանելու դիտավորություն չի ունեցել:
Նա հայտնել է, որ հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով բանակում չիծառայել: Հայաստանում և Ռուսաստանում ապրելու ընթացքում մի քանի անգամդատապարտվել է: Ինքը երկար տարիներ ապրել է Չկալովի փողոցում, այնտեղընկերներ ունի:
Իր ընկեր Արշավիրից իմացել է, որ նրա քրոջ տղան բանակից արձակուրդ է եկել, փոքրիկ խնջույք են անում, ցանկացել է մասնակցել ու բանակից եկած տղայինտեսնել:
Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ երբ ինքն ու Հարությունը գնացել են բնականկարիքներ հոգալու, ինքը կատակել է, Հարությունին դուր չի եկել իր կատակը: Նաիրեն դիտողություն է արել ու ամոթանք է տվել: Նույնիսկ ապտակել է:
Ինքը բացատրել է, որ կատակ է արել, բայց Հարությունը շարունակել է իրենկոպտել, նորից է ապտակել: Իրենք սկսել են վիճել ու քաշքշել միմյանց: Մոտեցելեն մի քանի հոգի, հետևից բռնել են իր ձեռքերը: Փորձել են հեռացնել:
Հարությունը մոտեցել ու բռունցքով մի քանի անգամ հարվածել է իրեն: Ինքըսաստիկ բարկացել է, «ուղեղը մթագնել է», չի կարողացել ղեկավարել իրեն ուորոշել է գրպանից հանել մշտապես մոտը գտնվող ծալովի դանակը: Ցանկացել էհարվածել Հարությունի ոտքերին, որ նա իրեն այլևս չխփի: Բայց քանի որ իրձեռքերը բռնում ու փորձում էին իրեն հետ պահել, ինքը չի կարողացել ղեկավարելձեռքի շարժումն ու հարվածել է Հարությունի կրծքավանդակին: Նկատել է, որՀարությունի կրծքին արյուն հայտնվեց, խառնվել է, դանակը ձեռքին դիմել էփախուստի:
Տաքսիով տուն է գնացել՝ ճանապարհին դեն է նետել դանակը: Տանը փոխնորդշորեր է վերցրել, գնացել է Հրազդանի կիրճ: Հագի շորերը պատռել ու գցել էՀրազդան գետը,
