Ես ու ինձ նմանները տարբերություն չեն տեսնում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև
Եթե իրական է սպորտի նախարարի կողմից ոչ իշխանական եռյակի առաջին հանրահավաքին մարզաշխարհի ներկայացուցիչներին պարտադրաբար Ազատության հրապարակ ուղարկելու լուրը, ապա որքան իրավացի եմ ես ու ինձ նմանները, որ տարբերություն չեմ տեսնում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Երևանի Թատերական հրապարակը վերանվանվեց Ազատության հրապարակ հենց այն պատճառով, որ մարդիկ գնում էին այնտեղ ներքին համոզմունքների ուժով, և ոչ թե նրանց պարտադրում էին ներկայանալ՝ գլխաքանակ ապահովելու նպատակով:
Վախթանգ Սիրադեղյան-ի ֆեյսբուքյան էջից
