1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, դա կանխելն անհնար է

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:

Գլխավոր մարտահրավերը

Սերժ Սարգսյանն իսկապես շատ ճիշտ է նկատում, որ ադրբեջանական բանակը 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում կատարած դիվերսիոն մի քանի անհաջող փորձերից հետո որեւէ նմանատիպ հարձակում այլեւս չի ձեռնարկել: Վերջին հիշարժան դեպքը գրանցվեց 2017 թ. փետրվարի 25-ին: Արցախի Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն այդ գիշեր փայլուն գործողություն իրականացրին՝ հակահարված տալով Մարտունու եւ Ակնայի ուղղությամբ հարձակված ադրբեջանական դիվերսիոն խմբին եւ զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ շպրտեցին նրան ելման դիրքեր: Ադրբեջանի կողմից զոհվեց 5 զինծառայող, իսկ հայկական կողմը որեւէ կորուստ չունեցավ: Այնուամենայնիվ, որքան էլ մինչապրիլյան շրջանի համեմատությամբ, ինչպես պաշտոնյաներն ու փորձագետներն են պնդում, Արցախի պաշտպանության առաջնագիծն էապես ամրապնդվել է, հայկական կողմին առայժմ չի հաջողվել ամբողջությամբ զսպել հակառակորդի ռազմական ակտիվությունը կամ այլ կերպ ասած՝ կանխել ռազմական սադրանքները, հայ զինվորների սպանությունները սահմանին: Հետեւաբար հայկական զինված ուժերը ինչպե՞ս պիտի չեզոքացնեն ռազմական սադրանքների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի ստրատեգիան:

Կարելի է հետ մղելբայց ոչ՝ կանխել

Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ ընդհանրապես դժվար է մեկնաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունները, որովհետեւ դրանցում հաճախ զգալի տեղ է զբաղեցնում քարոզչության բաղադրիչը:

«Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ապա ինչպե՞ս կարելի է կանխել այդ փաստը: Այլ հարց է, որ կարելի է արդյունավետորեն հետ մղել հարձակումը, բայց պատերազմի բուն փաստը կանխելն անհնար է, եթե Ադրբեջանն ուզենա հարձակվել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

Արցախի բանակն ավելի ուժեղ է

Խրամչիխինը դժվարանում է գնահատել, թե որքանով է վերջին մեկուկես տարվա ընթացքում ամրապնդվել Արցախի պաշտպանությունը: Պատճառը, իր խոսքով, տեղեկատվության պակասն է: Ռազմական փորձագետը համաձայն է, որ Արցախի ՊԲ-ն փաստացի ՀՀ Զինված ուժերի մի մասն է, բայց միաժամանակ նա որոշակի տարանջատում է դնում դրանց միջեւ՝ ասելով, որ Արցախի բանակն, ըստ երեւույթին, ինչ-որ առումով ավելի ուժեղ է Հայաստանի բանակից ռազմական տեխնիկայով եւ միգուցե նաեւ մարտական պատրաստության մակարդակով:

«Կոնկրետ տեղեկություններ չկան: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը տեղեկատվության առումով շատ փակ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է, այդ պատճառով այնտեղից դուրս եկող ինֆորմացիան չափազանց դոզավորված է, եւ շատ դժվար է ասել, թե իրականում ինչ աշխատանք է իրականացվել: Թեեւ ես չեմ կասկածում, որ որոշ դասեր ամեն դեպքում քաղվել են, որովհետեւ Ադրբեջանը կարողացավ հասնել թեկուզ աննշան, բայց գոնե ինչ-որ հաջողությունների, եւ Ղարաբաղը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր: Բայց ես չեմ կարող գնահատել այդ հետեւությունների արդյունքները: Իրականում արված եզրակացությունները կարելի է լրջորեն գնահատել միայն այն դեպքում, եթե լինի նոր պատերազմ, որովհետեւ ճշմարտության չափանիշը, ինչպես հայտնի է, պրակտիկան է»:

Հայկական կողմի առավելությունները

Իսկ որո՞նք են հայկական եւ ադրբեջանական բանակների ուժեղ եւ թույլ կողմերը:

Փորձագետի գնահատմամբ՝ հայկական բանակն ուժեղ է ավելի բարենպաստ մարտական դիրքերով, զինծառայողների մարտական ոգով: Ադրբեջանական բանակը համեմատաբար ավելի լավ է սպառազինված: Ադրբեջանը մեծ առավելություն ունի հատկապես օդում, թեեւ այսօր ադրբեջանական բանակի վերազինումն արգելակվել է նավթի գների անկման եւ Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների կրճատման պատճառով:

«Այո, հայկական բանակի բարոյահոգեբանական եւ մարտական պատրաստությունն ավելի բարձր է, ընդ որում՝ վերջին տարիներին Հայաստանը նաեւ որոշ զինատեսակներ է գնել Ռուսաստանից: Այսպիսով, որոշ չափով կրճատվել է ռազմական այն անհավասարակշռությունը, որն առաջացել էր Ադրբեջանի կողմից մեծ քանակով զենք ձեռք բերելուց հետո»,- ավելացրեց Ալեքսանդր Խրամչիխինը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan