Եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին
«Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրում, որը պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում պայմանները փոխությունների մասին լրագրողները հարց ուղղեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, թե ինչու են պայմանները փոխվել:Նա ասաց.«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված»: Լրագրողի դիտարկմանը, թե անարդար բան է ստացվել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»:
Հիշեցնենք,որ հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկացել են, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում:
