Եթե այս շարժումը պարտվեց, մեղավոր են լինելու հարթակի վրա կանգնած մարդիկ. Ռուբեն Հակոբյան
Yerkir.am-ը գրում է.Ո՞ւմ է տեսնում Ռուբեն Հակոբյանը Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում: Yerkir.am-ի այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հստակ պատասխան չուներ:
Ըստ պատգամավորի` այդ հարցը «ամենաթափառող և որևէ պատասխան չպահանջող հարցն է», որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ կլինեն նախագահական ընտրությունները, և այդ ժամանակ ինչ քաղաքական քարտեզ կլինի Հայաստանում:
«Անկեղծ ասած` որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ ավարտ կունենան այսօրվա քաղաքական գործընթացները: Չեմ էլ կարծում, թե որևէ մեկն արդեն սցենար կունենա, թե ինչպես է պատկերացնում քաղաքական գործընթացների հետագա ընթացքը: Այնպես որ` կարծում եմ` անիմաստ պատասխան կտրվի, եթե որևէ մեկը պատասխանի այդ հարցին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր թեկնածուն, իսկ «Ժառանգության» թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է:
մանրամասները` սկզբնաղբյուրում
