1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե չսիրես ծննդավայրդ`ոչինչ անել չես կարող...

2012թ սեպտեմբերի 9-ից հետո, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նոր իրավիճակ փոխվեց: Տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ստեփանավանի քաղաքապետ ընտրվեց Միքայել Ղարաքեշիշյանը , ով հատուկ պարտաճանաչությամբ ու հաստատակամությամբ ձեռնամուխ է եղել հարազատ քաղաքն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին։Նրա` քաղաքապետ ընտրվելուց հետո, քաղաքում նոր տեղաշարժեր նկատվեցին, որի շունչը շարունակվում է մինչ օրս:
Այսօր այն մի համերաշխ ընտանիք է հիշեցնում,որտեղ բոլոր որոշումներն ու խնդիրները լուծվում են փոխըմբռnման մթնոլորտում, իր խոսքում նկատում է քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով հպարտ է, որ հատկապես Ստեփանավանում է ծնվել և մեծացել և այսօր էլ փորձում է օգտակար լինել իր քաղաքին.«Եթե չսիրես ծննդավայրդ,ոչինչ անել չես կարող ժողովրդին դատարկ ճառեր պետք չեն. նա կոնկրետ գործ է ուզում տեսնել»:
Մեզ հետ զրույցում քաղաքապետը ներկայացրեց, թե ի՞նչ հիմնախնդիրներ ունի քաղաքը, ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծում տալու համար, եւ ինչ ծրագրեր կան հետագայի հետ կապված:
-Պարոն Ղարաքեշիշյան ,ի ՞նչ խնդիրներ ունի քաղաքը, եւ ինչ նոր ծարգրեր ունեք առաջիկայում:
-Թող բարձր չհնչի ասելիքս, բայց իսկապես քաղաքում բոլորին վերաբերում եմ իմ հարազատի պես,այդ իսկ պատճառով որևէ դժվարության չեմ հանդիպել: Բոլորը շատ լավ ինձ ճանաչում են,մեր գերդաստանին նույնպես… Իհարկե իմ եղբայրը նույնպես, շատ աշխատանքներ է կատարել քաղաքի համար, եւ ես հիմա շարունակում եմ իր կիսատ թողած գործը: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից,երբ փորձեցի դասակարգել և լուծել քաղաքային խնդիրները, իհարկե նաեւ դժվարությունների հանդիպեցի, բայց ինչպես ասում են, ժամանակը իր տեղն է դնում բոլոր տիպի խնդիրները: Պետք է նաեւ նշեմ, որ քաղաքի խնդիրների լուծումները ժամանակ են պահանջում,ինչպես նաեւ ֆինանսական մեծ ներդրումներ :Իսկ այդ հարցում մեր քաղաքին եւ տարածաշրջանին մեծ աջակցություն է ցուցաբերում Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանը ,ով ընդհնարապես սրտացավ մարդ է, եւ հայի լավագույն տեսակներից է:
-Սովորաբար նոր ղեկավարները, աշխատում են սեփական կադրերով: Արդյո՞ք այդ տարբերակը չի աշխատել նաեւ Ձեր դեպքում…
-Պետք է նշեմ նաև ,որ ընտրվելով որպես քաղաքապետ ,ես չարեցի այն կադրային «ջարդը»,որն արվում է ընտրությունից ընտրություն՝ թիմի անդամներին տեղավորելու կամ նախընտրական«խոստումներ»կատարելու համար:Ի դեպ միակ թեկնածուն եմ եղել ,ոչ մի թիմային նախընտրական խոստում չեմ տվել, այլ ներկայացրել եմ իմ անելիքն ու ունեցել համախոհներ հանուն Ստեփանավանի:
-Հայաստանում այսօր գոյություն ունեցող ո՞ր հիմնախնդիրն եք համարում առավել կարևոր:
-Ամենամեծ խնդիրն այսօր արտագաղթն եմ համարում։ Հայ ժողովուրդը ոգեշնչված անկախ ազատ և հզոր հայրենիք ունենալու գաղափարի ակնկալիքով ավելի քան 20 տարի առաջ ազգային զարթոնքի պոռթկումով ստեղծեց մեր անկախ պետությունը` իրականացնելով շատերիս երազանքը: Սակայն մեր նորանկախ հանրապետության առջև ծառացած մի շարք հիմնախնդիրներ պատճառ դարձան, որպեսզի մեր հայրենակիցներից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը, որը, ցավոք, մինչ օրս էլ շարունակվում է։ Բայց իհարկե ես միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ է նշանակում թողնել հարազատ տունդ և դեգերել օտար ափերում՝սրտում ունենալով հայրենիքի ցավն ու կարոտը: Կարծես վարժվել ենք այն մտքի հետ, որ մեզանից շատերը կարող են շենացնել ուրիշի հողն ու տունը, արարել ու ստեղծել օտարի համար՝ մոռանալով, որ ուրիշի հողում վերջիվերջո օտար ենք և մեր ազգային իղձերի ու երազանքների բնօրրանը Հայատանն է՝ իր բոլոր խնդիրներով ու հաջողություններով հանդերձ:
-Իսկ այդ խնդիրները լուծելու համար ի՞նչ տարբերակներ եք տեսնում:
-Կարծում եմ` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության գիտակից շերտերին, բարձրացնել յուրաքանչյուրի պատասխանատվությունը, և խնդրի լուծման համար մշակել համալիր, իրատեսական ծրագրեր: Այդ ծրագրերից կարևորագույնն  անշուշտ, նոր աշխատատեղեր ստեղծելն է` մարդկանց աշխատանքով ապահովելը։ Իր հողի վրա աշխատելու, արարելու հնարավորություն ունեցող մարդը չի թողնի երկիրն ու հեռանա։
-Ըստ Ձեզ, ստեփանավանցին ինչպե՞ ս է կարողանում լուծել իր սոցիալական խնդիրները:
-Նախկինում Ստեփանավանն իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում էր Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը:Իսկ այսօր թեպետ քաղաքն ունի սպասարկման ոլորտի մի շարք օբյեկտներ` հյուրանոցներ, հանգստյան տներ, սակայն զբաղվածության խնդիրը քաղաքում մնում է օրակարգային ,աշխատանք չունենալու պատճառով իրենց տունն ու տեղը թողած արտագաղթում են :Մի մասն էլ աշխատում են տարբեր գերատեսչական կառույցներում ՝ քաղաքն ունի մշակույթի տուն, 8 հանրակրթական դպրոց, 2 երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոց, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն: Ես ամեն օր ցավով բախվում եմ մեր քաղաքի բնակիչների սոցիալական խնդիրների հետ: Մարդիկ կարծում են, որ ներկայումս մեկը մյուսին պարտական է ինչ որ բանով, սակայն չեն կարողանում հասկանալ ,որ ամենինչ գալիս է աշխատանք չգտնելուց, չաշխատելուց: 

-Այդուհանդերձ Ստեփանավանն իր բնության եւ բնակլիմայական պայմանների շնորհիվ կարող է տուրիզմի զարգացման մեծ կենտրոն դառնալ: Այդ ուղղությամբ քայլեր արվում ե՞ն, թե՞... 
-Անշուշտ քայլեր իրականացվում են, հաճախակի ենք հյուրեր ունենում, թե ՀՀ-ի տարբեր մարզերից, թե դրսից, բայց ընդհանուր գլոբալ ծրագիր է պետք իրականացնել `շոշափելի արդյունքներ ունենալու համար: ես հուսով եմ, որ մի օր Ստեփանավանը տուրիզմի մեծ կենտրոն կդառնա, ինչպես որ եղել է խորհրդայաին միության տարիներին:

Ես ,պարզապես,մի բան կցանկանայի իմ հարազատ քաղաքի բնակիչներին.սիրենք մեր բնօրրանը, դառնանք տեր և ծառա մեր քաղաքի:Միավորվենք մեր քաղաքի խնդիրները միահամուռ ուժերով լուծելու համար:Միավորվենք հանուն մեր Ստեփանավանի…Կցանականամ իմ ժողովրդին երջանիկ տեսնել, և գոնե համեմատաբար քիչ հոգսերով լեցուն, մենք արժանի ժողովուրդ ենք, բարեկեցիկ կյանք ապրելու համար…

Հանդիպման վերջում տեղեկացանք, որ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, դեռ տարիներ առաջ, երբ չգիտեր էլ, որ զբաղեցնելու է Ստեփանավանի քաղաքապետի աթոռը, վերակառուցել է քաղաքի եկեղեցին, մեծ ներդրում է ունեցել քաղաքը բարեկարգելու գործում, եւ ընդհանրապես ակտիվ գործունեություն է ծավալել`երբեք իրեն հեռու չպահելով իր ժողովրդից ու հայրենի Ստեփանավանից…

Ա. Ավագյան

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan