Եթե դուք ուզում եք, որ տհաս պանիկյոռների տպավորություն ստեղծել...
Պուտինի այցին ընդառաջ` ահագնանում է, առնվազն ինձ համար, անհասկանալի հակառուսականությունն ու հակապուտինյան հիստերիան: Սաքունցը քֆուր ա դնում չբողոքողների վրա, Ստյոպիկը խառն ա ու ձեռնամուխ ա եղել պրոռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի դեմ պայքարելուն, Հայրիկյանն ա «նա բիս» հանրահավաքներ անում...
Ժողովո՛ւրդ, հանգստացեք, հա՞, եթե դուք ուզում եք, որ տհաս պանիկյոռների տպավորություն ստեղծեք, դա ձեր գործն է, բայց չի կարելի ժողովրդին վերաբերվել որպես տհաս պանիկյոռների: Ինչո՞ւ եք այսքան աղաղակում` ասես Պուտինը գալիս է առանձնահատուկ այլասերված ոճով ձեզ բռնաբարելու: Նորմալ ա ամեն ինչ: Ու ասենք, այսքանի ֆոնին հատկապես զավեշտալի են հնչում բերվող փաստարկները, թե բա գիտե՜ք` ռուսները մեզ ինչքա՞ն են վնասել, ու Ռուսաստանն առհասարակ ի՞նչ վատ երկիր ա: Հարգելիներս, ախր երբ Սարկոզին էր եկել, մեկն ու մեկդ չհիշեց այդ տրամաբանության մասին ու չբողոքեց Կիլիկիան` թուրքերի սրին հանձնող Ֆրանսիայի նախագահի այցի դեմ: Ընդհակառակը, նշվածներից ոմանք հիացմունքից լոզեր էին ծորացնում, նվիրած Ռոդենի արձանն էլ` երևի սրբատեղի է իրենց համար: Բա՛վ է, պարոնա՛յք, մի քիչ թասիբ էլ ունեցեք, թե չէ ծաղրածուի եք նմանվում:»
