Եթե երկրից մնա մի Հրազդան քաղաք, էլի Նիկոլից հաշիվ է պահանջելու. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ գնահատմամբ՝ «խաղաղության պայմանագիրը» զիջումների սկիզբն է լինելու:
«Այս մարդը Հայաստանը կործանելու է: Եթե սա ամեն ինչ տա ու երկրից մնա, ասենք, մի Հրազդան քաղաք, էլի Նիկոլից հաշիվ է պահանջելու: Դրա համար ժողովուրդը պետք է հիմա ցույց տա, որ փալաս չի», - ասաց Բագրատյանը: