ԵԹԵ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՊՐԻ, ՀԱՅԸ ԿԱՊՐԻ
Նորայր Մարության
Այսօր՝ 06.12.2019թ Համալսարանի Ժուռնալիստիկայի ամբիոնում Չարենցի անվան դահլիճում Վարդանանք ակումբի կողմից կազմակերպված մեծարման երեկո էր՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ, հավերժ 27 տարեկան և ահա, 27 տարի անց, լրագրող բանաստեղծ՝ Նորայր Մարությանին։ Ներկա էին նրա ընտանիքի անդամները, դասընկերները, ուսանողներ, դասախոսներ և իհարկե հերոսի հարգն իմացողներ։ Ամեն հերոսից մի կարգախոս մնում է ինձ, Նորայրի առաջին ուսուցիչն իր մայրն է եղել, և 10֊րդ դասարանում գրված շարադրության վերջին տողերը դաջվեցին ուղեղումս՝ ԵԹԵ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՊՐԻ, ՀԱՅԸ ԿԱՊՐԻ...
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ