1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե ՀՀԿ թեկնածուն թելադրության մեջ 200-ից պակաս սխալ անի, կհանեմ թեկնածությունս. Գորիսի թեկնածու

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոշորացված Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում մրցելու է Գորիսի նախկին քաղաքապետ (1992-94թթ.), Գորիսի պետհամալսարանին կից Սյունիքի նյութական եւ հոգեւոր ժառանգության ծրագրի գիտաշխատող, ինքնառաջադրված անկուսակցական Սամվել Հարությունյանի հետ: Առաջադրված մյուս թեկնածուին՝ «Մթնաձորշին» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Արշակ Մկրտչյանին, մեր տեղեկություններով, ԿԸՀ-ն հնարավոր է չգրանցի, քանի որ նրա փաստաթղթերի, ընտրագրավի հետ կապված խնդիր կա:

Իսկ չորրորդ թեկնածուն՝ Առուշ Առուշանյանի ընկեր Էրիկ Աղաջանյանը, որոշել է պայքարից հրաժարվել ու ետ է վերցրել ԿԸՀ ներկայացված փաստաթղթերը: Գորիսեցիներն արդեն իսկ դրամատիկ ընտրապայքար են կանխատեսում:

Ս. Հարությունյանը, հիշեցնենք, նախկինում ՀԱԿ անդամ էր, հետո լքեց այն՝ պատճառաբանելով, թե ՀԱԿ-ն իր գերխնդիրը չի կատարել, իսկ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Ազատ դեմոկրատների» կողմից թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: Նույն ընտրատարածքում էր առաջադրվել նաեւ Ա. Առուշանյանը: Առաջինն ստացել էր 81, երկրորդը՝ 6 հազար 777 քվե:

– Պարոն Հարությունյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել նոյեմբերի 5-ի ընտրություններում, ի՞նչ նկատառումով, ո՞ւմ հորդորով կամ դրդմամբ:

– Գորիսում տագնապալի իրավիճակ է, եւ մտահոգությունն ու պատասխանատվության զգացումն ստիպեցին առաջադրվել: Երբեւէ անտարբեր չեմ եղել մեր ժողովրդի հոգս ու տառապանքի նկատմամբ: Առավել եւս՝ ներկա ծանրագույն վիճակը, որն առաջացել է Գորիսում, ինձ ստիպեց կրկին նետվել պայքարի ասպարեզ: Ես միշտ պատասխանատու եմ եղել եւ իմ ողջ կյանքի ընթացքում գտել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իրենից կախված առավելագույնն անի երկրում տիրող վիճակը փոխելու համար:

Իմ կյանքով ես միշտ ապացուցել եմ, որ եղել եմ իմ կոչմանը հավատարիմ, եւ այսօր էլ կրկնում եմ՝ պատասխանատվության զգացումն է ինձ ստիպել նետվել պայքարի ասպարեզ ու առաջադրվել։ Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին, ապա ինչ-որ տեղ կարելի է ասել՝ այո, նրա թեկնածության առաջադրումով է պայմանավորված իմ առաջադրումը: Եթե լինեին արժանավոր թեկնածուներ, գուցե ես չառաջադրվեի: Բայց կարծում եմ՝ լուրջ անելիքներ ունեմ, բարեբախտաբար՝ մարդկային, քաղաքացիական եւ մտավորական որակներս, փորձառությունս, նաեւ կայտառ առողջությունս ինձ հնարավորություն են տալիս ակնկալելու շատ ակտիվ մասնակցություն ու հաղթելու ընտրություններում՝ ստանձնելով հավաքական Գորիսի առաջնորդի դժվարին առաքելությունը:

– Դուք կանխատեսեցիք ընտրությունների ելքը: Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ հաղթելու եք՝ հաշվի առնելով այն, թե ովքեր են հովանավորում Ձեր մրցակցին:

– Այդ երիտասարդ եւ, գոնե, կառավարման առումով ոչ փորձառու գործչին առաջադրել է ՀՀԿ-ն՝ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ: Ոչ միայն առաջադրել է, այլեւ իրենից բազմապատիկ անգամ ավելի արժանավոր համայնքապետին շատ մարտնչող հետեւողականության արդյունքում ազատեց Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնից: Խոսքը Վաչագան Ադունցի մասին է, ով դպրոցը ոսկե մեդալով է ավարտել, գերազանցությամբ է ավարտել համալսարանը ու լուրջ փորձառություն ուներ:

Ադունցի փոխարեն որպես պաշտոնակատար է նշանակել Առուշանյանին, լծակները տվել նրա ձեռքը: Հայտնի է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բոլոր, առաջին հերթին՝ վարչական, ֆինանսական լծակներն օգտագործում են իրենց իշխանությունը հաստատելու եւ վերարտադրվելու համար:

Բայց կարծում եմ, որ իմ առավելությունները հանրահայտ են ու այնքան շատ են, որ կօգնեն ընտրվել: Բարեբախտաբար, համախոհների այնպիսի թիմ ունեմ եւ կասկած չունեմ, որ շատ ակտիվ ընտրապայքար եմ տանելու, եւ, ինչպես արդեն հայտարարել եմ, Առուշ Առուշանյանին առաջադրողներն ու նշանակողները գորիսեցիների կողմից հուժկու հակահարվածի են արժանանալու եւ հայտնվելու են ծանր նոկաուտի մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan