Եթե Հովիկ Աբրահամյանը ֆինանսավորի ԲՀԿ-ն,ապա այն կօգտագործի բենզալցակայանի պես
shabat.am-ը գրում է.Գագիկ Ծառուկյանի՝ «Քաղաքագիտական վերլուծության» սկզբունքային դրույթներից հետ կանգնելուց և ընդդիմադիր դաշտն ու քաղաքականությունն ընդհանրապես լքելուց հետո ՀԱԿ-ը մնացել է առանց ֆինանսավորման: Արդեն տեղեկություններ կան, որ ՀԱԿ-ը դժվարություններ ունի տարածքային գրասենյակները պահելու հարցում:
ՀԱԿ պատգամավորներն սկսել են տնտղել իշխանությունների տարբեր գործիչների տրամադրությունները եւ փորձում են հասկանալ նրանց արձագանքը: Հիմնական թիրախը Հովիկ Աբրահամյանն է, ով իր վրա է վերցրել ԲՀԿ-ի շեֆությունը:
«ՀԱԿ-ը վերահսկելի չէ և չի կարող վերահսկվել, կարող է մեկը ֆինանսավորի, բայց նրանց գնել հնարավոր չի: Կարող է փող տան, իրենք գոյատևեն, ապրեն, բայց չենթարկվեն: Դրա համար Հովիկ Աբրահամյանը նրանց չի ֆինանսավորի»:
Շիրինյանի խոսքով ՀԱԿ-ը Հովիկ Աբրահամյանի դեմ կշարժվի, ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ժամանակ դուրս եկավ նախագահի վերահսկողությունից և իր քայլերն արեց, նույն էլ լինելու է այս ԲՀԿ-ի հետ: «Հարց է անձնական գրպանի կուսակցություն կդառնա թե ոչ, գործակալ դառնալու մասին է խոսքը»:
մանրամասները` սկզբնաղբյուրում: