«Եթե Հովիկը Մարտի 1-ի հետ կապ ունի, Աբրահամյանը պատրաստ ա, որ իրեն գնդակահարեն». Գագիկ Ծառուկյան
«Եթե պարզվի՝ Հովիկ Աբրահամյանն իսկապես կապ է ունեցել Մարտի 1-ի հետ, Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն կլինի»,- դիմելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հարցրել են լրագրողները: «Ուրեմն, եթե պարզվի Հովիկ Աբրահամյանը կապ է ունեցել Մարտի 1-ի հետ, ոնց որ ասեցի՝ Ծառուկյանին, թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանը պատրաստ ա, որ հրապարակում իրան գնդակահարեն... Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: Հովիկ Աբրահամյանն ասել ա՝ զենքերը ստուգում են: Երբ կստանան պատասխանը, այն ժամանակ էլ կխոսեք»:
