Եթե ինձ սպանեն, Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն․ Զելենսկի
Ուկրաինայում իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում տարբեր տարբերակներ ունեն։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում Ուկրաինայի տանը կայացած ճեպազրույցում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք պատրաստվել ու բաժանվել ենք՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը, մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն, մենք հասկացանք, որ եթե այս կամ այն կորուստը լինի, մենք պատրաստ կլինենք այս գործընթացին, մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման ելքի դեպքում»,- ասել է Զելենսկին։ Նա չի ասել, թե կոնկրետ ինչ կանեն իշխանությունները իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։