Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն կայունության: Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ըստ որի՝ ոստիկանության ավտոմեքենաների լվացման ծառայություն մատուցող «Յուտեկ Ավտո» ՍՊԸ-ն պատկանում է իր դստեր ամուսնուն՝ Սրթուր Գեւորգյանին, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այնքան բաներ են կապում, որ շատ ժամանակ իմաստ չունի ուղղակի դրա մասին խոսել, բացարձակապես ոչ մի կապ չկա: Եթե կբերեք փաստ, որ այդ ընկերությունը պատկանում է փեսայիս, ուրեմն այդպես էլ կա: Բամբասանքները չի կարելի մեկնաբանել: Աստված ձեզ օգնական»: