1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եթե մեկ ուրիշը կարող է ինքնահրկիզվել չեխ ազգային հերոս Պալահի օրինակով, դա արդեն իր տակտիկան է…՚

Forums.am- զրուցակիցն է  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: -Պարոն Հայրիկյան, վերջին օրերին սկսել եք քաղաքացիական ակտիվություն  դրսեւորել: Նախ, ինչո՞վ է դա պայմանավորված, եւ երկրորդ՝  հեռու չգտնվելով պայքարի թեժ գոտիներից,  ինչպես կգնահատեիք ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը: -Խոսելով որևէ երկրի ներքաղաքական վիճակից, ի սկզբանե նշեմ, որ ես  ինձ համար հստակ պատկերացում ունեմ. պետք է նշեմ, որ  երկրի թե՛ արտաքին,  և թե՛ ներքին քաղաքականությունը  սերտորեն կապված է,  ավելին` դրանք միմյանց արտացոլումն են: Իսկ քաղաքական վիճակը ինձ համար խիստ մտահոգիչ է: -Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցածը:  Պայքարի այդ տեսակով ինչի էր փորձում հասնել Շանթ Հարությունյանը:    -Ընդհանրապես անառողջ է լռությունը:  Անառողջ է քաղաքացիների մոտ գործնականության պակասը, երբ քաղաքացին տեսնում է անարդարությունը  և դրա դեմ ընդվզում է:   Նույնիսկ, եթե քաղաքացին  սխալ է ու  նրա ընդվզումը չի ուղեկցվում մարդկային արժանապատվությունը վիրավորող կամ քրեական դրսևորումներով, ապա դա միայն կարող է ողջունելի լինել: Սակայն  վտանգավոր է ամեն ինչի նկատմամբ քաղաքացիների անտարբերությունը: Ընդհանուր առմամաբ ես դրանք ողջունելի եմ համարում: Բայց  կան բաներ, որ երբեք չեմ արել, չեմ անում ու, երևի թե  չեմ  էլ անի:  -Այսինքն դուք չէիք անի այն, ինչ արեց  Շանթ Հարությունյանը, բայց եւ դեմ չեք   խնդիրների մասին բարձրաձայնելուց, ճիշտ հասկացա՞: -Հեղափոխությունը` եղածը փոխելու ցանկությունն է, որի համար  տարբեր ճանապարհներ կան: Ավելի շատ ընդունված է, որ հեղափոխությունը պետք է կատարել բռնությամբ: Որպես  հայ քրիստոնյա մարդ, ես դրան սկզբունքուրեն  դեմ եմ եղել:  Մեր գաղափարախոսության մեջ էլ ամրագրված է, որ չար ծառը բարի պտուղ չի տա և ես էլ բռնի կերպով հեղափոխությունը չեմ ընդունում: Ինչ վերաբերվում է Շանթ Հարությունյանին, ապա դեպքի մասին տեղեկատվությունը խիստ հակասական  է. սկսած նրանից, որ Շանթ Հարությունյանը խաղաղ երթ է ցանկացել անցկացնել, վերջացրած նրանով, որ ինչ-որ սադրիչներ հենց սկզբից փոխել են նրա բուն նպատակն ու ուղղվածությունը: Աշխարհում ընդունված է, որ հանուն ազատության և արդարության մարդկանց իրավունք է տրված նաև բռնի ուժ կիրառել, բայց ես երբեք դրանով չեմ առաջնորդվել: Նույնիսկ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին պետականության ընդունումն էր,  երբ ես և ընկերներս որդեգրեցինք անկախություն հանրաքվեի ճանապարհը: -Իսկ Ազատության հրապարկում տեղի ունեցած հայտնի միջադեպերի, եւ դրան ուղեկցող  ակցիաների ժամանակ ընդհանրապես,  ինչպե՞ս կգնահատեիք  ոստիկանների դրսևորած  վարքն ու գործունեությունը: -Ընհանրապես ոստիկանը պետք է իր պարտականությունը կատարի, ինչն էլ որ ըստ էության արվել է այդ  օրերին, այսինքն, երբ  տեսնում է, որ վտանգ է սպառնում  իրեն և քաղաքացիներին, նա  պետք է գործնականորեն միջամտի և նույնիսկ  կարողանա հակադարձել բռնության դրսևորումներին: Շանթի հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, ինձ հասած ինֆորմացիան հակասական է, ընդհուպ մինչև այն, որ ձերբակալությունից հետո Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն է կիրառվել: Մեկն ասում է կիրառվել է, ուրիշները գնալով, տեսնելով նրան ասում են, նման բան չկա և նրա արժանապատվությունը ոտնահարող ոչինչ  չի եղել: -Ամեն դեպքում, Շանթ Հարությունյանի այս ըմբոստացումները ինչի հետևանք էին.  երկրում առկա  սոցիալ-տնտեսական անարդար  իրավիճակի՞, թե՞ նա կոնկրետ իր անձնական բողոքն էր արտահայտում իշխանությունների հանդեպ: -Չեմ կարող ասել, թե Շանթ Հարությունյանը ինչ նպատակներ է հետապնդել, բայց  ակնհայտ է, որ իր դիրքորոշումը համապատասխանում էր  մեր ժողովրդի 91 թվականի ոգուն` այսինքն  հայ ժողովուրդը  դեմ է քվեարկում սովետական միությանը, քվեարկում է սովետական միության կազմից դուրս գալու համար: Եվ այսօր Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե  չեն ընկալում, որ  սա ռուսական իմպերիալիզմի տրամադրություններին վերադառնալու հերթական քայլն  է… Բնականաբար հայերի մի զգալի հատվածն էլ կարող է ընդվզել, դե  իսկ  Շանթ Հարությունյանն էլ,   ընդվզեց իր ձևով: Օրինակ մենք հասարակության ձայնը լսելի ենք փորձում դարձնել հարցումների միջոցով, իսկ եթե  մեկ  ուրիշը կարող է ինքնահրկիզվել չեխ ազգային հերոս Պալահի օրինակով, դա արդեն իր  տակտիկան  է:  Տարբեր են մոտեցումները: Ամեն մեկը  Շանթ Հարությունյանի ասածներից կարող է իրենը վերցնել: -Շանթ Հարությունյանի կողմնակիցները հայտարարում էին, որ սա հասարակությանը զգաստացելու կոչ էր: Ձեր կարծիքով,  իրականոմ ի՞նչ ազդեցություն ունեցավ  դա հասարակության վրա: -Լրատվամիջոցները որոշ չափով իրադարձությունը մատուցեցին հասարակությանը և դա բնականաբար մարդկանց օգնեց կենտրոնանալ, թե ինչու  Շանթ Հարությունյանը գնաց նման քայլի: Շանթը մինչև Մաքսային միությանն անդամակցելն էլ տրամադրված էր հեղափոխության: Նա ինձ հետ քննարկել է, խոսել է, նույնիսկ ավելին. ասում էր, որ  եթե ես իբրև ազգային ազատության պայքարի առաջնորդ դա  չանեմ, ինքն է նման բան անելու: Իհարկե ես սա ժպիտով էի ընդունում, որպես կրտսեր եղբոր խենթություն: Ես շատ լավ գիտեմ, որ հայ ժողովուրդը հեղափոխության ժողովուրդ չէ: Պայքարող ենք, բայց ոչ հեղափոխական: -Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Շանթ Հարությունյանի  այն կոչերին, որ   նա պատրաստվում էր պայթեցնել   նախագահականը: -Երբեմն հայտարարություններ են  լինում որ, տարբեր մեկնաբանությունների  տեղիք են տալիս, իսկ  դրանց սահմանները իրավաբանների որոշելիք հարցն է: Չեմ կարծում, որ Շանթ Հարությունյանը այնքան անլուրջ էր մոտենում հարցին, որ ինքը պետք է 20 հոգով վառեր  նախագահականը: Դա հռետորական հայտարարություն էր, ես այդպես եմ ենթադրում:   Զրույցը՝ Զառա  Ղազարյանի  
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan