«Եթե մեկը պարահրապարակում չէ` չի նշանակում, որ նա այդ միջոցառմանը չի մասնակցում»
ԱԺ պատգամավոր, «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը վերջին երկու տարիներին զբաղվում է արեւմտահայկական խնդիրներով, համահայկական ու մշակութային ծրագրերով:
Պատգամավորի խոսքով, այժմ կուսակցությունը դեռ պետք է որոշի՝ այդ մարզում առաջադրված թեկնածուներից ով է օրենսդիր մարմին գնալու, սակայն եթե ինքն այդ կազմում չլինի, ապա շարունակելու է իր հասարակական գործունեությունը։
Այս մասին, Ֆորում մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արագած Ախոյանը, ու նկատեց.«Ասել եմ եւ կրկնում եմ՝ երբ հրավիրված են լինում որեւէ միջոցառման, կարեւոր չէ՝ ով է լինելու պարահրապարակում։ Պարահրապարակում մարդը անընդհատ ուղղակի կհոգնի։ Սա էն դաշտն է, որտեղ պիտի մի քիչ լինես ըստ քո կարեւորության, եթե մեկը պարահրապարակում չէ՝ չի նշանակում, որ նա այդ միջոցառմանը չի մասնակցում»,–ասաց Արագած Ախոյանը:
Դիտարկմանը, թե ոչ բոլոր քաղաքական դաշտ նետված կերպարներն են լավ պարում, պատգամավորը նշեց, որ ինքը գաղափարների ու գաղափարախոսությունների կողմնակից է, իսկ թե ով ինչպես կպարի ու ինչ կանի՝ դա իր խնդիր է: «Բայց իհարկե վատ չէր լինի, որ խորհրդարանում հասունան նրանք ՝ովքեր լավ չեն պատկերացնի թե ինչ է իրենց ներկայացնում Ազգային ժողովը»,-հորդորեց պատգամավորը: