Եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա...
Թող շատերը հիշեն 90-ական թթ.-ի սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին: Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ և պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին և կառավարությանը, ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին՝ անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ: Դուրս է գալիս՝ եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա: Կամ «Հանրապետական» կուսակցությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է: P.S. Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի: Եվ պատկերացրեք այլ քաղաքների քաղաքապետերը կարողանում են գտնել այդ միջոցները և ապահովել տրանսպորտի հասանելիություն բոլոր բնակիչների համար:
Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) ֆեյսբուքյան էջից:
