1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե մենք զենք արտադրենք եւ փորձենք վաճառել, մեր քթին այնպե՛ս կխփեն. Ռադիկ Մարտիրոսյան

Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյանայսօր նորից օրակարգային էդարձելպարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետմանիրավունքը վերացնելու հարցըԴուք դրանժամանակին դեմ էիք:Հիմա՞ ինչ եք մտածումվերջին պատերազմական իրավիճակըստիպե՞լ է փոխել ձերմոտեցումները:

– Այն ժամանակ իրոք ես դեմ էի, այն ժամանակվա իրավիճակը իհարկե էապես տարբերվում էր այսօրվանից: Այն ժամանակ սահմանին այսպիսի լարվածություն չունեինք, նույնիսկ կրակոցներ էլ չկային, հանգիստ, խաղաղ ժամանակ էր: Սա՝ մեկ: Երկրորդը՝ մեր բանակի համալրումը նորմալ մակարդակի վրա էր: Այսինքն՝ բանակ զորակոչվող երիտասարդների թիվը բավարար էր, որպեսզի բանակի մարդկային հայտերը լրացվեն: Մի բան գիտեմ, որ այսօր երկու ուղղություններով էլ մենք ունենք դժվարություններ: Առաջինը՝ այն լարվածությունը, որը հիմա կա: Մեր հակառակորդները շատ ուժեղ զինված են, դա գաղտնիք չէ, տնտեսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մերը, դրա համար նրանք կարողացել են ձեռք բերել ամենաժամանակակից զենքը, ամենաժամանակակից միջոցները՝ պատերազմ վարելու: Նաեւ ամենից դժվարը մեզ համար այն է, որ մեր երիտասարդության թվաքանակն է էապես կրճատվել հայտնի պատճառներով: Այսինքն՝ այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը:

– Կարո՞ղ ենք ասելոր շարունակում եք մտածելթե տարկետմանիրավունքը վերացնելով՝ գիտությունըկտուժիբայց առաջնահերթպետք է համարել բանակի խնդիրը:

– Ես մտածում եմ հետեւյալի մասին. մեր պաշտպանության խնդիրը համար առաջինն է, բայց մյուս կողմից կա նաեւ մի ուրիշ խնդիր. հայտնի բան է, որ երկրի տնտեսական զարգացումը, հասարակության զարգացումը առանց գիտության հնարավոր չէ, պետք է անպայման երկիրը հոգ տանի, որ ծավալվեն գիտական հետազոտություններ: Միայն դրա շնորհիվ է, որ տնտեսություն է զարգանում, նոր գաղափարներ են ծնվում: Ես կարծում եմ, մենք չպիտի մի բնագավառի խնդիր լուծենք ի հաշիվ մյուս բնագավառի: Մտածում եմ, որ գտնենք մի այնպիսի տարբերակ, որ, ինչպես ասում են, չարիքի փոքրագույնը լինի: Այսինքն՝ մի  կողմից կարողանանք մինիմալ չափով ապահովել բանակի պրոբլեմները, մյուս կողմից էլ կարողանանք գիտության խնդիրները մասնակիորեն լուծել: Ավելի պարզ՝  կարելի է ընտրել որոշակի մասնագիտություններ՝ բնական, տեխնիկական, ճշգրիտ գիտությունների ասպարեզում, որոնք իրենց հերթին, անկախ իրավիճակից, կարեւոր են բանակի համար, որովհետեւ ժամանակակից զենքը պահանջում է մեծ ինտելեկտուալ զարգացում, սովորական, առանց կրթության զինվորը հազիվ թե կարողանա շահագործել այն բարդ սարքերը, որոնցով բանակը այսօր զինված է: Մենք առաջարկում ենք, որ որոշ մասնագիտությունների գծով երիտասարդները հնարավորություն ունենան ե՛ւ ուսումը, ե՛ւ թեկնածուական աշխատանքը շարունակել, բայց միաժամանակ իրենց հմտությունները օգտագործեն բանակի ասպարեզում: Թե դա ինչպես ձեւակերպել, բարդ խնդիր է: Հիմա կա հանձնարարական, որ այս գաղափարի շուրջ օրենքի մի տարբերակ մշակվի՝ նախնական քննարկման համար: Առայժմ մենք ուզում ենք ունենալ մի նախագիծ, որը ներքին, մասնագիտական քննարկման դրվի, ոչ թե արդեն օրենսդիր մարմնի: Տեսնենք՝ ինչ է ստացվում, հնարավո՞ր է արդյոք դրանով ինչ-որ խնդիր լուծել, թե այդտեղ կարող են լինել բարդություններ, որը մենք չենք կարողանում տեսնել: Դա կպարզվի քննարկումների արդյունքում:

– ՆԱՍԱի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էրհայտնելոր Հայաստանում կա բավարարգիտական ներուժ՝ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝  ընդգծելով,որ դրա համար պետք ենֆինանսական լուրջ ներդրումներՁերկարծիքովառաջիկայում հնարավո՞ր է նման բան:

– Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազարումի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում  մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Ուրիշ բան է, որ ասենք  միանանք զենք արտադրող մի երկրի հետ եւ ասենք՝ այսինչ զենքի այս մասը մենք կարող ենք անել: Այդ հնարավորությունները մենք ունեցել ենք, եւ կարծում եմ այսօր էլ կա, ու այն հիմնական ներուժը, որի մասին խոսվում է մասսայական, հենց դա է, որ համախմբենք մեր ուժերը այդ ուղղությամբ, մասնակցենք այնպիսի տնտեսական կառույցների, որտեղ դա կարող ենք օգտագործել: Դրանից եկած գումարով կգնանք, զենք կառնենք, ավելի էժան կնստի մեզ վրա:

– Վերջերս տեղեկություններ կայինոր ակադեմիայում զենքարտադրելու վերաբերյալ քննարկումներ ենընթանումփաստորեն՝խոսքը համագործակցելով որոշակի դետալներ արտադրելու մասինէր:

– Այո: Մենք կարծում ենք, որ բացի դրանից, այստեղ մի փոքր կառույց պիտի ստեղծենք: Մեր գիտական ուղղությունները բազմազան են, բազմաբնույթ, տարբեր ինստիտուտներ ունենք, այդ կառույցը պետք է կարողանա հավաքել, թե ամեն ինստիտուտում ինչ գաղափարներ կան այդ թեմայի շուրջ, հետո մենք դա ուսումնասիրենք, հետո ստեղծենք մի ընդհանուր բան, հետո դա գնա, դառնա պետական պատվեր, հետո բանակն ասի՝ իրեն դա պետք է, թե պետք չէ, ինչպիսի գումարներ են անհրաժեշտ, ունի թե չունի: Այս է ճանապարհը:

– Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջըստ լրատվամիջոցներիհրապարակումներիհայտարարել էրորՀՀում ստեղծված էմիջուկային զենքԱյդ մասին ինչ կասեք:

– Այդպիսի բան չկա: Չկա եւ իմաստ էլ չունի: Նախ տնտեսապես  այդպիսի հզորություն չունենք, հետո դա միջազգային վերահսկողության տակ է, մեզ ոչ ոք չի թողնի: Իրանի պատմությունը ձեզ օրինակ չէ՞, այդպիսի հզոր երկիրը, համարյա սարքել, վերջացրել էր, փակեցին, չթողեցին: Դա գաղտնի չես անի, այնպես չէ, որ ծնկի վրա անես, հետո ասես՝ ունեմ: Դա ուղղակի պոպուլիստական հայտարարություն է եղել:

– Պարոն Մարտիրոսյանակադեմիայի համակարգումօպտիմալացում նախատեսվո՞ւմ էվերջերս կարծեմվարչապետն էլայդ թեմային անդրադարձել էՆաեւ կարծիք կաոր կանբազմաթիվ պարապ գիտաշխատողներ,որոնք անիմաստ գումարներեն վատնում:

– Այդպիսի բան գոյություն չունի, մեր եղած չնչին գումարները մենք այնքա՛ն էֆեկտիվ ենք օգտագործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն հինգ տարին մեկ զեկույց է հրապարակում գիտության մասին, վերցրեք, նայեք, տեսեք, մենք Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների հետ համեմատած առաջ ենք՝ մեր գիտական արդյունքների առումով: Նման եզրակացության համար հաշվի են առնվել միջազգային կապերը. մենք արտասահմանյան անդամներ ունենք, նրանց հետ համագործակցությունը: Միջազգային գիտատեխնիկական ծրագրերին ենք ակտիվ մասնակցում: Շոշափելի արդյունքը միայն այն չէ, որ ապրանքի ձեւով տեսնենք, շոշափելին այն է, որ մեզ ասում են՝ այս գիտական ուղղությունը այս մարդիկ են արել: Դա բավական է: Դա շատ ավելի թանկ արժե, քան թե մի հատ գդալը, որով ճաշ ուտես:

armtimes.com

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan