1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե Քիմ Քարդաշյանը Հայաստանում ամուսին ունենար, նա սպառնալիքի տակ կլիներ․ The Daily Beast

Փոքր հայ աղջիկներին իրենց տանը ծնողները վերաբերվում են որպես արքայադստեր, բայց ամուսնությունից հետո նրանց կյանքը ենթարկվում է դրամատիկ փոփոխության: Չարաշահող ամուսինները և սկեսուրները երիտասարդ լեդիներին վերածում են տնային ծառաների՝ նրանց ստիպելով կատարել ցանկացած տեսակի կեղտոտ գործ և հաճախ արգելելով առանց թույլտվության տնից դուրս գալ: Որ դա դարեր շարունակ Հայաստանում եղել է կարգ՝ զարմանալի չէ: Որ այն դեռ համարվում է կարգ շատ հայերի շրջանում՝ իրենց երկրում և Ռուսաստանում, դա է սարսափելի։ Այս մասին գրում է The Daily Beast պարբերականը:

Կանայք շատ հազվադեպ են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին: Վերջերս հարուցված երկու դատական գործեր ընտանեկան բռնության վերաբերյալ, թվում է, փոխում են հասարակական տրամադրությունը:

Այդ թեման տաբու է եղել տեղական մեդիայի համար: Եթե չլինեն կանանց պաշտպանող հայկական տեղական խմբերը, Հայաստանում ոչ ոք զոհերի, բռնությունների մասին լսած չէր լինի:

23-ամյա Մարիամ Գևորգյանը, ով 10 ամիս շարունակ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրենց տանը ծեծվել և տանջանքների է ենթարկվել ամուսնու և սկեսրոջ կողմից, առաջին հայ կինն էր որ պատրատ էր դատի տալ և հանրությանը ներկայացնել իր հետ կատարվածը: Սկեսուրը կոտրել էր Գևորգյանի քիթը, մարմնի մեջ խրել պատառաքաղ և արդուկով վառել նրա մաշկը: Երևան վերադառնալուց հետո նրա ընտանիքը չէր ճանաչում նրան՝ նրա ատամները բացակայում էին, մազերը գզգզված էին, մարմինը՝ ծածկված այտուցներով: Մարիամի խոսքերով՝ իր սկեսուրը չէր բավարարվում՝ մինչև որ արյուն չտեսներ:

Գևորգյանը դատի է տալիս, և հայ քննիչները ռուսների հետ համատեղ բերման են ենթարկում ամուսնուն և սկեսրոջը: Բայց հայ քննիչը որոշում է ձերբակալությունից ազատ արձակել ամուսնուն՝ Զիրոյանին, նույնիսկ դատից առաջ: Սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, դատապարտվում է չորս տարվա ազատազրկման:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանները հաճախ բողոքում են, որ իրավապահ մարմինները դժկամությամբ են ամուսիններին դատապարտում, որը ապացուցում է մեկ այլ տխուր դեպք:

Սարգիս Հակոբյանը իրենց ամուսնության մի քանի տարիների ընթացքում ծեծում է կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին: Կինը լուռ տառապում էր՝ վախենալով, որ եթե բաժանվի, ամուսինը նրանից կվերցնի երկու երեխաներին:

Երկու տարի անց, կինը փախչելով Հակոբյանից, ենթարկվում է բժշկական հետազոտության և դատի է տալիս ամուսնուն: Բայց պարզվում է՝ նրա սկեսուրը պաշտոնյաների բախտը գուշակող հայտնի բախտագուշակ է, և նա իր կապերը օգտագործելով՝ չի թողնում, որ իր որդուն դատեն:

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպան ՀԿ-ների փորձագետները նշում են, որ ընտանեկան բռնության որոշ դեպքեր կապված են սկեսուրների հետ, ովքեր մի ժամանակ իրենց ծնողների համար եղել են փոքրիկ արքայադուստրեր, բայց փոխակերպվում են հրեշների և օժանդակում իրենց որդիների բռնություններին:

Անցած տարի յոթ կին է սպանվել իրենց ամուսինների կողմից: Այս տարի Երևանի «Կանանց ռեսուրս» կենտրոնը գրանցել է սպանության 5 դեպք:

«Այժմ զոհերը գիտեն մեր մասին»,- ասում է կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը The Daily Beast-ին: «Երեկ բռնության և սեռական հարձակման 4 զոհ կին եկել էին մեր կենտրոն, որոշ մասը՝ երեխաների հետ»:

Գոնե կանայք հիմա գիտեն՝ որտեղ զանգահարել և փախչել: Առաջին ապաստարանը, որ կենտրոնը կառուցեց կանանց բռնակալ ամուսիններից պաշտպանելու համար, երբեք դատարկ չէր մնում: Հասարակական կարծիքը փոխել ցանկացող ակտիվիստները իրենց ջանքերը միացրել են. յոթ մարդուց կազմված իրավական խումբ հիմնադրել են կոալիցիա՝ կանանց նկատմամբ բռնությունը կանգնեցնելու նպատակով:

«Մեր նպատակն է հայ կանանց ուժ տալ, սովորեցնել նրանց իրենց իրավունքները: Զայրացնող է, որ դեռևս օրենք չկա ընտանեկան բռնության մասին՝ պատգամավորների 90 տոկոսը տղամարդիկ են»,- ասում է Մաթոսյանը: «Բայց մենք մեծ առաջընթաց ենք ապրել. եթե նախկինում այս խնդրի շուրջ ոչ ոք չէր խոսում, ապա այժմ ամսական մենք կատարում ենք մինչև 50 հրապարակումներ ընտանեկան բռնության մասին»:

Քիմ Քարդաշյանի նկատմամբ իրենց տածած ողջ սիրով հանդերձ՝ հայ տղամարդկանց մեծամասնությունը թույլ չի տա իրենց սեփական կանանց դառնալ մոդելներ և աշխարհին ցույց տալ իրենց բարեմասնությունները:

«Իմ ամուսինը ինձ թույլ չէր տա այսպես նկարվել»,- ասում է տեղական լրագրող Սառա Խոջոյանը The Daily Beast-ին: «Ես երջանիկ եմ, որ ես ազատ եմ՝ որոշելու երբ գնալ աշխատանքի և ում հետ հանդիպել: Իմ ընկերուհիներից շատերը չեն կարող հագնել իրենց սիրելի շորերը կամ տնից դուրս գալ՝ երբ ցանկանան՝ առանց իրենց ամուսնու համաձայնության»,- ավելացնում է Խոջոյանը:

Օրինական պատկերը կփոխվի, երբ խորհրդարանը օրենք ընդունի ընտանեկան բռնության մասին: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը The Daily Beast-ին հայտնել է, որ այն շատ մոտ է ընդունվելուն և կարող է ընդունվել նույնիսկ այս տարի:

Եթե Հայաստանը այդ օրենքը ընդունի, առաջ կանցնի Ռուսաստանից, որտեղ յուրաքանչյուր չորս ընտանիքից մեկը ենթարկվում է ընտանեկան բռնության, և մոտավորապես 14.000 կին ամեն տարի մահանում է իրենց ամուսինների կամ ընտանիքի այլ անդամների ձեռքով:

Վավերագրական լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը, երեք տարի շրջելով ամբողջ Հայաստանով, նկարել է ծեծված և սպանված կանանց: Նա իր նախագիծը անվանել է «Արքայադուստրից ստրուկ»: Դա առաջին անգամ էր, որ Հայաստանը ներկայացվում էր կանանց նկատմամբ բռնությունների վիզուալ վկայությամբ՝ կանանց, ովքեր միշտ կմնան փոքրիկ արքայադուստրեր իրենց ծնողների սրտում:

 

Աղբյուրը ` 1in.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan