Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում
Ուզում եմ անդրադառնալ այսպես կոչված <<տնտեսական 4,4% աճին>>: Բավականին զարմանալի թիվ, որը չի ապացուցվում ոչ բնակչության սոցիալական բարեկեցության ընկալմամբ, ոչ հարկային տվյալներով: Այսինքն ոչ մարդկանց վիճակն է բարելավվել, ոչ էլ հարկային մուտքերն են ավելացել: Բացի այդ և՛ՀՀ կենտրոնական բանկը, և՛ միջազգային ֆինանսական կառույցները տնտեսական աճի մի քանի անգամ ցածր տոկոս են կանխատեսում : Հարց է ծագում, ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը գնում, որը նույնիսկ կառավարության անդամները չեն հիմնավորում: Կարծում եմ նման տնտեսական աճը զուտ թվական տվյալների փոփոխությունների արդյունք է:
Հռետորական հարց: Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում:
