1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե Խորեն Աբրահամյանը տեսներ Հովոյին, կասեր՝ Տեր Աստվա՜ծ, ես ինչ սխալ եմ արել. Հարություն Մովսիսյան

Blognews.am-ը գրում է. Դերասան Հարություն Մովսիսյանի կարիերայում մեծ նշանակություն ունեցավ «Որոգայթ» հեռուստասերիալում մարմնավորած Հովոյի կերպարը։ Հեռուստասերիալը տարիներ առաջ ավարտվեց, սակայն Հովոյին այդպես էլ չմոռացան։ Մինչ օրս Հարություն Մովսիսյանին ասոցացնում են Հովոյի հետ։ Տարիներ անց«Որոգայթի» մոտիվներով նկարահանվել է գեղարվեստայան ֆիլմ, որն էկրան կբարձրանա նոյեմբերի 19-ից։ Մինչ պրեմիերան կայքը զրուցել է դերասանի հետ։

Պարոն Մովսիսյան, մինչև «Որոգայթում» նկարահանվելը հասարակությունը Ձեզ ճանաչում էր որպես հումորային ժանրի դերասան, այս հեռուստասերիալում Ձեր կերտած կերպարն անակնկալ էր հանրության համար։  Ի՞նչ տվեց Ձեզ «Որոգայթը»։

Տրագիկոմիկ դերասան լինելու պարգևը, ժողովրդի շատ մեծ սերը, պատասխանատվություն, որ կարողանաս հետագայում էլ խաղալ նման դերեր։

Ես սովորել եմ Թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Դիպլոմը հանձնելիս նա ինձ ասաց՝ դու տրագիկոմիկ դերասան ես, սակայն քեզ լավ ճակատագիր չի սպասվում, որովհետև դերասանների կողմից չսիրված ես լինելու, պետք է գտնես տարբերակ, որ մարդկանց հաճելի լինես, որովհետև եթե քո առավելության հետ քեզ հեռու պահես մարդկանցից, թշնամիներ ձեռք կբերես հենց դերասանների շրջանում։

Տրագեդիայից կոմիկական դերերի անցնելն ու հակառակը շատ բարդ է։ Ինձ համար Հովիկի դերը խաղալու սկզբնական փուլը բարդ էր, բայց ես հիշեցի Աճեմյանի խոսքերն ու զգացի, որ կարող եմ մտնել այդ ծանրության տակ։ Իհարկե, միշտ կան  բաներ, որոնք կարելի է կատարելագործել, բայց կարծում եմ՝ ստացվեց։

Դուք այլևս հետ չգնացիք դեպի կոմիկական դերեր, ինչո՞ւ։

Ես խաղացի «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում, սակայն շատ քիչ երանգներ մտցրեցի այդ կերպարի մեջ։ Ես կարող էի շատ ավելի վառ խաղալ, բայց եկա այն եզրակացության, որ ավելի լավ կլինի, եթե տարբերությունը միանգամից այդքան մեծ չլինի։

Կարելի՞ է ասել, որ փորձում եք չկոտրել այն կերպարը, որը Ձեզ համար ստեղծվեց «Որոգայթով»։

Ես միշտ Հովոյի մեջ եմ եղել, ինքը միշտ կողքիս է եղել։ Մի պահ կար, երբ ես տղաների հետ խոսելիս Հովոյի պես էի տրամաբանում, ասում էին՝ Հարութ ջան, նենց դժվար է խոսել քեզ հետ։

Գիտեք, ես միշտ երազել եմ խաղալ «Պեպո», սակայն ինձ չէին տեսնում այդ կերպարում։ Եթե ես բեմադրեի «Պեպոն», ինձ պես տղայի կընտրեի այդ կերպարում, որովհետև Պեպոն արիստոկրատ է։ Ես մի օր Խորիկին (նկատի ունի՝ Խորեն Աբրահամյանին, հեղ.) ասացի՝ սխալ դերաբաշխում ես անում, ես պիտի խաղամ Պեպոյի դերը, բայց ինքն ինձ չէր տեսնում այդ կերպարում։ Ինքը չտեսավ Հովոյին, եթե տեսներ, կասեր՝ Տեր Աստվա՜ծ, ես ինչ սխալ եմ արել։

Եթե ես նորից խաղամ կոմիկական դեր, պետք է լինի շատ լավը, այնքան գրոտեսկային, որ բոլորը ծիծաղից ուշագնաց լինեն։ Ես ժամանակին խաղացել եմ այդպիսի դեր։ Առաջիկայում ևս թատրոնում ունենալու եմ շատ վառ կատակերգական դեր։ Կարծում եմ՝ լավն է լինելու։

Սերիալի ավարտից տարիներ անց որոշում կայացվեց, որ պետք է ֆիլմ նկարահանվի։ Ձեզ ուրախացրե՞ց դա, նոստալգիկ զգացողություն կա՞ր։

Կարծում եմ՝ շատ ճիշտ որոշում էր։ Ես շատ ուրախացա, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ Հովոն միշտ ինձ հետ է եղել։ Ֆիլմում ավելի վառ արտահայտված են դրամատիզմը, զգացմունքները։ Կինոն սերիալի տրամանբանության մեջ չէ. կինոն բոլորովին այլ բան է, տեմպն արագ է։ Կարծում եմ՝ ժողովրդի համար շատ հետաքրքիր կլինի։

Ինձ համար կարևոր էր Հովոյի՝ տղամարդկային տեսակը. Հովոն մարդկային լավագույն  հատկանիշներն ունի՝ մարդասիրություն, մայրապաշտություն, ընտանիք, սեր, երեխաներ, կյանք... նա դարձավ դասական կերպար։ Մի անգամ փողոցում մի կին ինձ ասաց՝ աշխարհի ամենաինտիլիգենտ մաֆիոզն ես։

Ի դեպ, ֆիլմում Ձեր դերը երիտասարդ տարիներին խաղում է Սարգիս Գրիգորյանը։Ի՞նչ եք կարծում, նմա՞ն է Ձեզ, ի՞նչ գնահատական կտաք նրա խաղին։

Շատ լավ։ Անպայման չէ, որ մարդն արտաքնապես նման լինի քեզ, կարևորը կատարումն է։ Սարգիսն աչքերը փակ է ծիծաղում, մի քանի տեղ ես էլ եմ իր պես ծիծաղել, Սարգիսը դա նկատել էր: Ի դեպ, առհասարակ, Հովոն շատ չի ծիծաղում։ Երբ առաջին անգամ Ռոմանն (նկատի ունի՝ ռեժիսոր Ռոման Մուշեղյանին, հեղ.) ասաց՝ պետք է ծիծաղես, ասացի՝ ո՞նց ծիծաղեմ. 500-600  սերիա էր նկարահանվել և ոչ մի անգամ Հովոն չէր ծիծաղել, մտածում էի՝ Հովոն ինչպե՞ս է ծիծաղում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan