«Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա».Սամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյանն արձագանքելով այն հրապարակումներին, թե զինվորների հասանելիք խտացրած կաթը վաճառում է իր անվան հետ կապվող սուպերմարկետների ցանցում, ասաց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարաակումներ լինեն: «Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ: Նման բան չկա, իրանք էլ հերքել են ցավդ տանեմ»,- ասաց նա:
Ալեքսանյանը կրկին հիշեցրեց, որ 500 եվրո է պահանջում լրագրողներից, որպեսզի պատասխանի նրանց հարցերին: Դիտարկմանը, թե դժվար հարցերին պատասխանելու համա՞ր եք միայն պահանջում 500 եվրո, Ալեքսանյանը պատասխանեց. «Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա»: