ԵՏՄ-ն տեղով բարիք է եղել, մենք էլ` անտեղյակ
Azatamart.am-ը գրում է .
Հայաստանը ԵՏՄ անդամ է ընդամենը երեք ամիս, որը բավարար չէ եզրահանգելու համար, թե առկա խնդիրներն անլուծելի են: Նման հայտարարություն է արել ռուսաստանաբնակ տնտեսագետ Ազա Միհրանյանը` այսօր հրավիրված ասուլիսում:
«Ժամանակ է անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծելու համար: Գոյություն ունեցող բոլոր խնդիրներն անցումային շրջանի են: Դրանք գոյություն են ունեցել նաև Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համար դեռևս 2010-ից, երբ սկսվեցին աշխատանքները»,-ասել է Միհրանյանը: Նա նշել է, թե առաջին վեց ամիսները անցումային են:
Ռուսաստանից Հայաստան ժամանած մեկ այլ տնտեսագետ` Սվետլանա Գլինկինան էլ ասել է, թե առկա խնդիրները օբյեկտիվ պատճառների հետեւանքով են առաջացել, եւ դրանք մեկ րոպեում լուծելն անհնար է: Նա ասել է, որ անգամ ՀՀ-ի` ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում ռուսական ռուբլու արժեզրկումը ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Գլինկինան նկատել է, թե, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կա` ռուբլին սկսել է կայունանալ:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում
