Էթնիկ ինչ-որ մի բան. Սիրուշոն ԱՄՆ-ի իր մենահամերգի համար «դրես կոդ» է սահմանել
Սիրուշոն նոյեմբերի 9-ին Միացյալ Նահանգներում կայանալիք իր մենահամերգի համար «դրես կոդ» է սահմանել։ «էթնիկ ինչ-որ մի բան՝ նոյեմբերի 9-ի համար» Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել երգչուհին։
Նույն սոցիալական ցանցում երգչուհին ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում առաջիկա համերգի վերաբերյալ։ Դրանցից մեկում, օրինակ, նշել էր, որ այդ օրը Պռեգոմեշի ելույթի ժամանակ հանդես կգա հայ դիզայներ Արամ Նիկոլյանի մոդելավորած զգեստով։