Եվա Ռիվասի ասուլիսը լսելուց հետո համոզվեցի, որ ֆեյսբուքյան օգտատերերից շատերը հոգեբույժի կարիք ունեն
Եվա Ռիվասի <<Ֆեյսբուքյան ասուլիսում>> հնչեցված հարցերը լսելուց հետո ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ ֆեյսբուքյան օգտատերերից շատերը հոգեբանի կամ նույնիսկ հոգեբույժի կարիք ունեն…Լուրջ, տեղին, խելացի, մտահոգ հարցերին զուգընթաց ավելի շատ հնչեցվեցին հարցեր, որոնք <<Ազատություն>> ռադիոկայանը, իմ կողմից շատ հարգված Նարինե Ղալեչյանը չպետք է հնչեցնեին…
Ասուլիսն ինչ-որ տեղ նման էր նաև <<գիշատիչների խրախճանքի>>…
<<Մեկին չարի տեղ չար մի հատուցանեք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք…Արդ եթե քո թշնամին սոված է, հաց տուր նորան. և եթե ծարավ է, ջուր տուր նորան…Մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին>>/Աստվածաշունչ/:
Մարդիկ կան, որ չարությունը, լկտիությունը արդեն դարձրել են մասնագիտություն…Ահավոր տհաճ էր...Բարիությունը առաքինի և խելացի մարդու շնորհն է, իսկ նմանները մեզանում ցավոք շատ քիչ են...