Եվա Ռիվասը` իր և Սամվել Կարապետյանի հարաբերությունների մասին
«Խնդրում եմ հասկացեք, որ դուք ձեր հարցերով այդ մարդու համար չափազանց շատ տհաճություններ եք ստեղծում, տհաճություններ, որոնք նա չպետք է ունենար»,-այսօր` ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվա Ռիվասը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հարաբերություններ կան իր և «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի միջև. «Ես այդ մարդուն ընդամենը մեկ անգամ եմ տեսել, խոսել ենք նախագծի մասին: Դրանից հետո ես այդ մարդու հետ երբևէ չեմ խոսել, Աստծո արև եմ երդվում, ի՞նչ անեմ, որ ինձ հավատաք»: