Եվգենի Բիբինը նիստից հետո ապտակել է Ռոբերտ Նազարյանին
Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում (ՀԾԿՀ) «Հայաստանի էլէկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցերից մեկի քննարկման ժամանակ հանձնաժոովը որոշեց տուգանել ՀԷՑ-ին 10. միլիոն դրամի չափով:
Այդ նիստի ժամանակ հեռուստաընկերությունների եթերում հերոսանալու համար ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ոգեւորված վրա տվեց Բիբինին, ինչը պարզվում է, ծանր է նստել նրա վրա:
Bloghay.ru-ի տեղեկություններով, նիստի ավարտին Բիբինի եւ Նազարյանի միջեւ լեզվակռիվ է սկսվել, որի արդյունքում Բիբինը ապտակել է Նազարյանին ու փախել ՀԾԿՀ նախագահին:
Աղբյուրը ` Bloghay.ru